Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Տնտեսություն

Փաշինյան. Կառավարության տնտեսական քաղաքականության նպատակն առանց ցնցումների ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է

Նախատեսվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց լրագրողներին։ Մինչ լրագրողներն իրենց հարցերը կուղղեին վարչապետին, նա հայտարարեց, որ ցանկանում է երկու կարևոր դիտարկում անել։

Նա նկատեց, որ շատերի համար դեռևս պարզ չէ, թե ի՞նչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը և այսօր կփորձի հստակեցնել։

«Ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ մեր մեղավորությունն է, որ մանրամասն չենք մեկնաբանել խնդիրը, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից առաջ եղել է մի համակարգ, որտեղ տնտեսության որոշ ոլորտները ոչ բոլոր մարդկանց համար են հասանելի եղել, իսկ ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները չպետք է գոյություն ունենան, տնտեսական ոլորտները և ձևերը պետք է հասանելի լինեն բոլորին։

«Դա չի նշանակում, որ մարդիկ, ովքեր եկամուտներ ու շահույթներ են ունեցել այդ ոլորտում, այլևս չպետք է կարողանան շարունակել իրենց գործը, այլ նշանակում է, որ մյուսները ևս կարող են։ Ընդ որում՝ հաշվի առնելով, որ քաղաքական մակարդակում հարցը լուծված է իմ վարչապետ դառնալու առաջին օրից, կառավարությունն իրավիճակին ծանոթանալու համար, ժամանակ առ ժամանակ  մոնիտորինգ կանցկացնի, և կհասկանանք, թե ինչ փոփոխություներ են տեղի ունենում»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ եթե այդ փոփոխությունները տեղի չեն ունենում կամ դանդաղում են՝  կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմեր կիրառելու մասին:

Ընդ որում՝ կառավարության նպատակն է այդ գործընթացն անել հանդարտ, առանց ցնցումների։ Փաշինյանը նկատեց նաև, որ իրենց տնտեսական քաղաքականության հիմնասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը:

«Ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը, բնականաբար, պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններով, այդ թվում՝ Հարկային օրենսգրքում, որով պետք է լուծվի փոքր ու միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»,- ասաց Փաշինյանը։

Հաջորդ խնդիրը, որի մասին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց, կադրային փոփոխություններն են։ Նրա խոսքով՝ նոր կառավարությունում գործում է 3 կադրային խումբ․ նոր և հին կադրեր ու նրանք, ովքեր լինելով հին ժամանակներում՝ այժմ փոխել են իրենց կարգավիճակը։

«Այս նոր իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի իրավիճակը։ Այս իրավիճակը նոր է բոլոր նշված խմբերի կադրերի համար։ Կառավարության վարած քաղաքականության ամենակարևոր խնդիրը՝ հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելն է ու նաև ադապտացիայի շրջանը, որը բոլորին է վերաբերվում, ու դա լինելու է կադրային բոլոր խմբերում»։ 

Ըստ Փաշինյանի՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ուղղակի փոփոխություն չէ, դա ազգային ու պետական փոփոխություն է, որը շատերի համար անկանխատեսելի էր։

«Մեր հաջորդ նախագիծը, որը կցանկանայի արագ իրագործել, բայց որն արագ իրագործել չենք կարող՝ կադրային բանկի ձևավորումն է, որը հնարավորություն կբացի Հայաստանի ու սփյուռքի նոր կադրերի համար, որը կվերացնի կադրային հարցերի լուծման հետ կապված առկա խոչընդոտները»,-ասաց Փաշինյանը։