Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը
Հասարակություն

Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերղ հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

«Այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի քննարկենք 2018 թվականի առաջին կիսամյակն իր ամբողջության մեջ, հետագա անելիքները և ոստիկանության գործունեության առանձնահատկություններն ընթացիկ իրավիճակում: Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, նկատի ունեմ քաղաքական փոփոխությունները, դրանք իրավիճակի լուրջ փոփոխություն են բոլորիս՝ և՛ հանրության, և՛ պետական մարմինների, և՛ իշխանության ներկայացուցիչների համար: Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել և հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա: Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար և երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկման ֆորմալ արձանագրումներից մեկը կլինի այն, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը և պատրաստ ենք լիարժեք գործել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը հղած իր քաղաքական ուղերձները շարունակում են մնալ նույնը: «Կարծում եմ՝ պարոն Օսիպյանը կհաստատի, որ մեր աշխատանքային քննարկումների ոգին և բովանդակությունը նույնիսկ մեկ միլիմետրով չի տարբերվում այն բովանդակությունից, որ գոյություն ունի հրապարակային: Սա շատ կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք ոստիկանության գործունեությունը՝ որպես վարչապետին ենթակա մարմին:

Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար և Հայաստանում օրինականության հաստատման կարևորագույն օղակներից մեկը ոստիկանությունն է: Այստեղ պետք է հստակ գիտակցենք, որ հանցավորության դեմ պայքարում նույնպես առաջամարտիկը պետք է լինի ոստիկանությունը: Վերջինիս գործունեության արդյունքում պետք է հստակ արձանագրենք քրեածին իրավիճակի էական և տեսանելի փոփոխություն ՀՀ-ում, որին հասնելու համար պետք է համոզված լինենք, որ ոստիկանությունում ղեկավար կազմը հստակ գիտակցում է իր անելիքը և պրոֆեսիոնալ կերպով պատրաստ է իրագործել այդ գործառույթը»,- նշել է վարչապետը:

Հաջորդ կարևորագույն խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը դրել է ոստիկանության առաջ՝ կազմակերպված հանցավորության և այս համատեքստում կոռուպցիայի, նման երևույթների ու չարաշահումների դեմ պայքարն է:

«Կարող եմ ուրախությամբ նշել՝ վերջին օրերին ստանում եմ տեղեկություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ոստիկանության գործունեության արդյունավետությունն այս ուղղությամբ սկսում է էական փոփոխություններ ունենալ, ինչն, անկեղծ ասեմ, ինձ շատ է ուրախանցում: Կրկին ասում եմ, որ խոսքն ամենևին չի կարող և չպետք է լինի այսպես կոչված «վհուկների որսի» մասին, կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ խոսքն անգամ չի կարող լինել քաղաքական հետապնդումների, Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենալու, կասկածելի քրեական գործեր ունենալու, անձնական մոտիվացիաներով մարդկանց հետապնդումների ենթարկելու մասին: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակներում, այսինքն՝ անձնական մոտիվացիան այնպես չէ, որ կարող է գալ միայն երկրի առաջին դեմքից, տեսականորեն՝ ոստիկանության պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, ռեգիոնալի պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, բաժնի և բաժանմունքի պետը կարող են ունենալ անձնական մոտիվացիաներ: Մենք պետք է գործունեթյան այս տեսակն ընդհանրապես բացառենք և ոստիկանության գործունեությունը համապատասխանեցնենք ՀՀ օրենսսդրությանը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանում կա երկու զուգահեռ իրականություն. մի իրականությունն այն է, ինչ նկարագրված է Սահմանադրության և օրենքների մեջ, իսկ մի իրականությունն այն է, որ գոյություն ունի անկախ Սահմանադրությունից և օրենքներից: «Մեր խնդիրն այս երկու իրականությունները նույնականացնելն է, այսինքն՝ իրականությունը համապատասխանեցնելն այն կարգավորումներին, որոնք տրված են ՀՀ օրենսդրությամբ: Իհարկե, գիտենք, որ երբեմն օրենսդրության որակն այնպիսին է, որ նույնականացումը լիարժեք հնարավոր չի իրականացնել՝ վատ որակի օրենքների պատճառով, բայց քանի դեռ դրանք գործում են որպես օրենք, ուրեմն դրանք օրենք են և եթե բոլորս գալիս ենք այն համոզման, որ դրանք վատ օրենքներ են՝ ուրեմն պետք է աշխատենք դրանց լավացման ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի բարձրացրած հաջորդ խնդիրը վերաբերել է հասարակական կարգի և անվտանգության պահպանմանն ու ապահովմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այս առումով մեծ խնդիրներ չկան և չպետք է լինեն, որովհետև Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի փոփոխություններից հետո նաև հաստատվել է համապատասխան մթնոլորտ: «Ոստիկանության խնդիրն է նաև սիրո և համերաշխության մթնոլորտը պահպանելը, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունն որևէ օրինախախտման նկատմամբ պետք է լինի փափուկ, որովհետև օրինախախտումները սիրո և համերաշխության մթնոլորտի թիվ մեկ թշնամին են. որևէ մեկի արտոնյալության կարգավիճակից է խաթարվում սիրո և համեշախության մթոնոլորտը: Այս առումով, ցավոք, ազդակներ եմ ստանում, որ շատ դեպքերում այո՛, մարդիկ նկատում են, որ օրինակ՝ ճանապարհային ոստիկանության գործելակերպն էականորեն փոխվել է, բայց նաև որոշ դեպքերում, ցավոք, ահազանգ եմ ստանում, որ երբեմն ճանապարհային ոստիկանությունն այնքան փափուկ է օրինախախտների նկատմամբ, որ դա քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում: Ցավոք, Հայաստանում Խորհրդային միության փլուզումից և անկախության հաստատումից հետո ժողովրդավարություն և ամենաթողություն բառերը շատ դեպքերում հանրային գիտակցության մեջ հավասարվել են իրար: Բայց ես ուզում եմ ասել, որ ամենաուժեղ իրավակարգերը և օրենքի նկատմամբ ամենախիստ պահանջները դրվում են ժողովրդավարական հասարակությունների մեջ: Այսինքն, ժողովրդավարական հասարակությունը հիմնված է իրավունքի գերակայության, օրենքի գերակայության վրա:

Եվ եթե մենք օրինախախտումների նկատմամբ չափազանց խիստ մոտեցումներ չենք ցուցաբերում՝ դա ժողովրդավարության առաջին հակոտնյան է: Մյուս կողմից, այս խնդիրը մենք պետք է լուծենք նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ և գործենք որոշակի սահմանափակումների շրջանակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կրկին անդրադառնալով ադապտացիայի շրջանին՝ վարչապետը նկատել է, որ անխուսափելիորեն լինելու են մարդիկ, որոնք անցնելու են այն, այսինքն՝ հարմարվելու են նոր պայմաններին, ոգևորված են լինելու այն հնարավորություններից, որ այսօր բացվել են: «Իհարկե, բազմաթիվ հնարավորություններ էլ փակվել են և պետք է փակվեն: Բայց այս շրջանում յուրաքանչյուրը պետք է ունենա այս շրջանը բարեհաջող անցնելու հնարավորություն, եթե դրա համար չկան շատ լուրջ պատճառներ, որոնք բացառում են այդ հնարավորությունը: Չի կարող լինել այնպիսի քայլեր, որոնք խորթ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների գաղափարախոսությանը կամ այնպես, որ տեղի ունեցած փոփոխություններն աշխատեն քաղաքացիների մի խմբի օգտին և մի խմբի դեմ: Մեր գործողությունների հիմքում այսպիսի գաղափարախոսություն չկա, չի եղել և եթե լիներ՝ կարծում եմ այս փոփոխությունները տեղի չէին ունենա: Սա ամենակարևոր խնդիրն է: Մեր նպատակն է՝ համախմբել հանրության լավագույն ներուժը, հանրային կյանքը դարձնել առավել ներառական, որպեսզի կարողանանք իսկապես մեր երկրին զարգացման նոր ուժ, նոր խթան, նոր ոգևորություն, նոր էներգիա հաղորդել:

Հայաստանում ձևավորված էներգիայի մի մասը, իր չափաբաժինը պետք է ստանա նաև ՀՀ ոստիկանությունը: Այս ողջ գործընթացի ընթացքում անընդհատ, հենց առաջին օրից փորձել ենք այսպես ասած պայմանական բարիկադները քանդել և կարծում եմ, որ այսօրվա մեր զրույցն ապացույցն է նրա, որ այդ բարիկադները քանդված են: Կոչ եմ անում ձեզ որպեսզի յուրաքանչյուր ոստիկան օգտվի այդ հնարավորությունից, դրանից որևէ մեկը զրկված չէ և այդ հնարավորությունից օգտվելը նշանակում է անառարկելիորեն ծառայել օրենքին, իրավունքին, իրավակարգին»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով քննարկել նաև ողջ պետական համակարգի, այդ թվում՝ ոստիկանության արդյունավետության բարձրացման հարցերը: «Հնարավոր են և մեծ հավանականությամբ տեղի են ունենալու որոշակի կառուցվածքային փոփոխություններ, որոնց նպատակը լինելու է հենց իմ ասած խնդիրների լուծման առավել արդյունավետ լինելը: Այդ ողջ ընթացքում բացառվելու է «մերոնց և ձերոնց» բաժանելու գործընթացը: Տեղի ունեցած փոփոխությունների առանցքային նպատակը եղել է և կա Հայաստանում բաժանարար գծերը վերացնելը: Հայաստանում քաղաքական մակարդակում բաժանարար գծերը վերացված են և իսկապես լիարժեք պետք է համախմբումը կարողանանք ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական փոփոխությունների արդյունքում ամեն ինչ արվել է, որպեսզի ոստիկանության համակարգի կայունությունը չխաթարվի: «Մենք՝ կոնկրետ ես, չեմ կատարել քայլեր, չնայած դրանք լիարժեք իմ լիազորությունների շրջանակում են, որպեսզի համակարգի կայունությունը խաթարվի:

Նույնիսկ քայլեր չձեռնարկելու համար արժանացել ենք քննադատության, որոնք շատերի կարծիքով կարող էին բխել հեղափոխության տրամաբանությունից: Հակառակը, ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգի կայունությունը պահպանվի, որպեսզի նաև ոստիկանության համակարգն այս հեղափոխության արդյունքում իրեն զգա հաղթանակած նույնքան, որքան իրենց հաղթանակած են զգում ՀՀ քաղաքացիները և ընդհանրապես ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում: Մեր գործառույթների իրականացման շրջանակներում մեզնից յուրաքանչյուրը պետք է ընդամենն ունենա մի խնդիր, որպեսզի իր ամեն հաջորդ օրվա գործողությունը լինի առավել արդյունավետ, առավել օրինական, առավել հիմնված իրավունքի վրա և ծառայությունն ամեն օրվա հետ դառնա ավելի ու ավելի նվիրված, ավելի ու ավելի մեծ ծառայություն Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Այս ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նիստին ներկա գտնվելու, արժեքավոր գնահատականների ու դիտողությունների համար և վստահեցրել, որ ոստիկանությունը կանի ամեն ինչ՝ հանցավորության դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ և հասարակական կարգի պահպանությունը լիակատար դարձնելու համար: «Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին»,- ասել է Վալերիյ Օսիպյանը: