Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Վազող տողեր

Փոխվարչապետի խորհրդականը մի քանի տարի հաշվառված է եղել նարկոդիսպանսերում. sut.am

sut.am-ը գրում է.

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իրեն խորհրդական է նշանակել Գեորգի Մուրադյանին, ում վերաբերյալ տարիներ առաջ մամուլում ուշագրավ տեղեկություններ էին հրապարկվել: Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթին դեռևս 2012 թվականին պատմել էին, որ Գեորգի Մուրադյանը անցել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մի գործով, որը տեղի էր ունեցել 2007 թվականին: Թերթը նույն հրապարակման մեջ գրել էր նաև, որ Մուրադյանը դատապարտվել էր, սակայն հետագայում հայտնվել էր ազատության մեջ:

Տիգրան Ավինյանի խորհրդականը հունիսի 6-ին «Սպուտնիկ Արմենիա» գործակալության միջոցով հերքել էր «Հրապարակ» օրաթերթի լուրը՝ նշելով, որ քրգործն իր մասով նախաքննության փուլում է կարճվել, և որ ինքը չի դատապարտվել:

Սոցիալական ցանցերում խնդրի բուռն քննարկման ժամանակ՝ հունիսի 7-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էր փորձել քննարկումները հանդարտեցնել և որոշ տեղեկություններ էր հրապարակել Մուրադյանի և կոկաինի մաքսանենգության գործից՝ հաստատելով, որ Ավինյանի խորհրդականն իսկապես մեղադրվել է թմրանյութի մաքսանենգության մեջ, սակայն դատարանի վերջնական վճռով նա մեղավոր է ճանաչվել միայն ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:

Քանի որ և՛ մամուլի հրապարակումն էր ոչ ամբողջական, և՛ Վարագ Սիսեռյանի, և՛ Գեորգի Մուրադյանի պարզաբանումները, մենք որոշեցինք ստուգել, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2007 թվականին և դրանից հետո առանձնապես խոշոր չափերի (շուրջ138.97 գրամ) թմրանյութի մաքսանենգության գործի շուջ: Ավելի քան մեկ ամիս նամակագրություն ունենալուց հետո դատարանների արխիվներից կարողացանք ձեռք բերել Գեորգի Մուրադյանի վերաբերյալ կայացված որոշումներն ու վճիռները: Քանի որ տեղի ունեցած դեպքը բազմաշերտ է, մենք կներկայացնենք Գեորգի Մուրադյանի առնչության մասը: Հավելենք, որ փաստաթղթերը ձեռք բերելուց հետո զրուցել ենք նաև Գեորգի Մուրադյանի հետ:

Այսպես.  2007 թվականի մարտի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվում մաքսանենգության հոդվածով: Գեորգի Մուրադյանը նույն օրը ձերբակալվում է: Երկու օր անց նրան մեղադրանք է առաջադրվում մաքսանենգությանը հանցակից լինելու և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Մարտի 16-ին Մուրադյանը կալանավորվում է: Մայիսին նրան առաջադրված մեղադրանքներն ավելացվել են ևս երկուսով՝ ապօրինի զենք, ռազմամթերք պահել և թմրամիջոց գործածել: Արդեն հուլիսի 25-ին նրան առաջադրված մեղադրանքները փոփոխվել են և մնացել է միայն թմրանյութ գործածելն ու ապօրինի ռազմամթերք պահելը: Դատարանում մեղադրողը հրաժարվում է Գեորգի Մուրադյանին առաջադրած մեղադրանքներից մեկից՝ թմրամիջոց գործածելու մասով մեղադրանքից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: