Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Հասարակություն

«Ուզում եմ նայեմ իրենց դեմքին ու ասեմ, ա՛յ Միրզոյան Անդրանիկ, ա՛յ Վադգես, ձեր ուզածն ի՞նչ էր». Նորաշենի նախկին ղեկավարն արդարություն է պահանջում

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն իրավապահներին հայտնել է, թե ինքը, որպես կաշառք, գումար է տվել Ալիկ Սարգսյանին այն ժամանակ, երբ Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցնում: Իսկ գումարը տվել է՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար, սակայն Սարգսյանը խոստումը չի կատարել, գումարն էլ չի վերադարձրել:

Մի խոսքով՝ թե ով ում է գումար տվել, և ինչի համար, դեռ կպարզվի: Այս պատմության մեջ զավեշտալին այն է, որ նախկին մարզպետը փորձում է, ինչպես ասում են, «հին մեռելնելը հիշել»: Նա, ըստ էության, «արդարություն» է պահանջում՝ փորձելով ընթացք տալ քնած ու փակված գործին:

Բանն այն է, սակայն, որ դա անում է մի մարդ, ում ընտանիքի անունը բավականին աղմակահարույց պատմությունների հետ է առնչվում: Եվ, փաստորեն, ստացվում է, որ եթե նախկին մարզպետ Հովակիմյանի սիրտն «արդարություն» է ուզում, ապա նրա «մութ անցյալի» հետ կապված՝ արդարություն պահանջողներ ևս կան:

Վարդգես Հովակիմյանի և Ալիկ Սարգսյանի լարված հարաբերությունները նորություն չեն գոնե այն առումով, որ այդ մասին արդեն տևական ժամանակ խոսում են թե՛ լրատվամիջոցները, թե՛ հարուցված քրեական գործերը: Հարկ է նկատել, սակայն, որ NEWSPRESS.am-ին հայտնի դարձած տեղեկություններով՝ Վարդգես Հովակիմյանն իր և Ալիկ Սարգսյանի հարաբերություններում փորձել է ներքաշել այլ մարդկանց, ովքեր կարող էին ինչ-որ կերպ օգնել իրեն այդ «պայքարում»:

Այսպես օրինակ շրջանառվում է Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Արտուշ Սարգսյանի անունը:

NEWSPRESS.am-ին հաջողվեց կապ հաստատել Նորաշենի նախկին ղեկավարի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկություններ հայտնեց իր և Վարդգես Հովակիմյանի հարաբերությունների մասին:

Նա պատմեց, որ մի քանի տարի առաջ, իր 50 ամյակի առիթով Ալիկ Սարգսյանին պատկանող սրահում միջոցառում էր կազմակերպել, որին հրավիրված էր նաև Վարդգես Հովակիմյանի որդին:

«Վարդգեսի տղան բանջանաղիս աղջկա հետ սկսեց խոսել, ծաղիկ տվեց, հետո սկսեց ձեռ առնել... բաջանաղիս տղերքն էլ տեսան, որ խմած ա. ուղղակի զգուշացրեցին, որ խելոք մնա: Մի քանի անգամ, որ ասեցին, սա նորից շարունակեց, դե նրանք էլ սկսեցին խփել...»,- պատմում է մեր զրուցակից Արտուշ Սարգսյանը, ով, իր խոսքով, ծեծկռտուքի ժամանակ ներքևում արդեն մի քանի հյուրերի է ճանապարհելիս եղել: Հետո, երբ տեսել է` ինչ է տեղի ունենում, միջամտել է և սաստել տղաներին: Օգնության է կանչել նաև իր որդիներին, որոնցից մեծն այդ ժամանակ ոստիկանության կենտրոնի  բաժանմունքի քրեականի ավագ օպերլիազոր էր, իսկ միջնեկը ՊՆ-ում էր աշխատում:

«Ալիկ Սարգսյանի վարորդը՝ Ազատը, էդտեղ էր, միասին զանգեցինք Ալիկ Սերգեյիչին, պատմեցինք.. ասացի` ծնունդիս օրն է, պետք չի հաղորդագրություն տալ, ասեց` չէ, եթե դուք դա հիմա չանեք, ինքը վաղը-մյուս օրը ձեր դեմ ա անելու: Հայտարարությունը տվեցինք, գործը հարուցվեց, երկկողմանի խուլիգանություն, ու սկսեցին քննել... անցավ մի ամիս, իմ մեծ տղային էլ կանչեցին հարցաքննության.... իրենք հանկարծ հիշել են, որ տղաս էլ է խփել... լա՛վ, խփել էր՝ հաջորդ օրը հիշեիք, երկրորդ օրը հիշեիք, թող երեք օր անցներ, ի՞նչ հանկարծ մի ամիս հետո ասեցին էդ մասին»,- վրդովված ասում է Արտուշ Սարգսյանը, ով այս վկայության մեջ միտում է տեսնում:

Նրա որդու նկատմամբ քրգործ է հարուցվել, հետո շատ դժվարությամբ է արդարացվել, ինչից էլ վրդովվել ու վիրավորվել է:

«Բա էն ժամանակ, որ իմ տղու վրեն անմեղ տեղը գործ էին հարուցում, զենքն ու վկայականը վերցնում էին, բա չէ՞ր մտածում արդարության մասին, չէ՞ր մտածում, որ էս տղու ճակատագրի հետ ա խաղում»,- ասում է Նորաշենի ղեկավարն ու այս պատմության մեջ հիշատակում նաև ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի անունը:

«Ասում են, որ Վարդգեսը Միրզոյանին ասել ա՝ 20 000 փող եմ տալիս մենակ Արտուշի տղուն նստացրու: Ու իմ իմանալով՝ էս ամեն ինչն արվել ա, որ իմ ու Ալիկի հարաբերությունները լարվեն... բայց արդար դատ եղավ, ու իմ տղուն արդարացրին»,- ասում է Սարգսյանը՝ հավելելով. «Բա հիմա ո՞վ ա պատասխան տալու իմ կրած բարոյական, հոգեբանական ու նյութական վնասի համար»:

Նա ևս մեկ անգամ կրկնում է, որ չէր բարձրաձայնի այս ամենի մասին, եթե երկրում իրավիճակ փոխված չլիներ ու արդարությունը վերականգնելու հույս չունենար:

«Ուզում եմ նայեմ իրենց դեմքին ու ասեմ, ա՛յ Միրզոյան Անդրանիկ, ա՛յ Վարդգես, ձեր ուզածն ի՞նչ էր՝ իմ՝ հաջողության հասած տղու կյանքը խորտակեք մեր ու ձեր անձնական խնդիրները լուծելու համա՞ր...»,- եզրափակեց մեր զրուցակիցը: