Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ Փեզեշքիան
Հասարակություն

Վանաձորի պետհամալսարանի դասախոսը 17 մլն դրամ արժողությամբ սարք է յուրացրել․ ուսանողները դժգոհում են կաշառակեր դասախոսներից

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողներին «քամել» են։ Ամբողջ կրթօջախը մեկ-երկու դասախոսի ձեռքում է, ովքեր արդեն մի քանի տարի է՝ իրենց կաշառակերությամբ գցում են ամբողջ համալսարանի վարկանիշը՝ հիասթափեցնելով ուսանողներին։

Այս մասին NEWSPRESS.am-ին ահազանգում են վանաձորցիներ, որոնց զավակները տուժել են դասախոսների կամայականություններից։ Մեր զրուցակիցները, ցանկանալով մնալ անանուն (քանի որ նրանցից մի քանիսի երեխաները դեռ սովորում են համալսարանում), նշեցին մի քանի անուն։

Մասնավորապես, դժգոհություններ եղան ֆիզիկական դաստիարակության և ԱԻ հիմնահարցերի ամբիոնի վարիչ Զավեն Էվոյանից և քիմիայի ամբիոնի վարիչ Հրաչիկ Ղազարյանից։ Մեզ ահազանգող ծնողները հնչեցրին այլ անուններ ևս, որոնք խոստանում ենք հրապարակել հաջորդիվ։

Իսկ առայժմ, «ծաղկեփնջից» առանձնացնենք այս երկուսին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հրաչիկ Ղազարյանի ամենաթողության պատճառը նրա որդին է՝ ոստիկանությունում վարչության պետ աշխատող Արամ Ղազարյանը, որի շնորհիվ նրա հորը մինչ օրս հանդուրժում են համալսարանում։ Եվ ոչ միայն նրան․ Ղազարյանն իր հետ համալսարան է բերել նաև իր աղջկան՝ Արմինե Ղազարյանին, և որպես օգնական՝ ձևակերպել իր իսկ ղեկավարած ամբիոնում։ Այստեղ են աշխատում նաև նրա կինը և հարսը։

Ասում են, որ այս «ընտանեկան խմբավորումը» համալսարանի հաշվին «բիզնես է անում»։ Մասնավորապես, պատմում են, որ ինստիտուտում գործում է դեղագործ քիմիայի բաժին, որի անվան տակ համալսարանի համար ձեռք է բերվել 17 մլն դրամ արժողությամբ սարք։ Այն հնարավորություն է տալիս խոտաբույսերի ու տարբեր նյութերի խառնուրդից դեղահաբեր պատրաստել։ Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ այդ սարքավորումն այժմ Հրաչիկ Ղազարյանի տանն է՝ սեփական նպատակներին ծառայեցնելու համար։

«Չկա մի ուսանող, որ ավարտած լինի ու Ղազարյան Հրաչիկին փող տված չլինի։ Աղջկան էլ տարել ա, զոռբայությամբ դոցենտ ա նշանակել, ու ընտանիքով բիզնես են անում։ Էս խեղճ երեխեքի հոգին հանեցին»,- նեղսրտած պատմում էր ուսանողներից մեկի մայրը։

Հարցին, թե ինչո՞ւ ձայն չեն հանել մինչև հիմա և ինչո՞ւ են հանդուրժել նրան՝ ծնողը նեղսրտած արձագանքեց։

«Ա՛յ ցավդ տանեմ, ոչ ոք նրա հախից չի կարում գա, տղով վախացնում ա ու մեզ քամում։ Իմացող աշակերտը տեղ չունի նրա մոտ․ էնքան ա նեղը գցում, որ ստիպված ասում ես՝ առ, էս փողը տար ըռխով տուր, մենակ պրծնենք էս ինստիտուտից»։

Հրաչիկ Ղազարյանի «հերոսություններն» այսքանով չեն ավարտվում, բայց այս հրապարակման ընթացքում բավարարվենք այսքանով։

Ինչ վերաբերում է Զավեն Էվոյանին, ապա, ինչպես նկատեց մեր զրուցակիցներից մեկը, «այս մարդուն փողոցից բերել, դասախոս են սարքել»։

Նա ֆիզկուլտուրայի դասավանդման ամբիոնի վարիչ է։ Ավարտել է հեռակա բաժինը։ Ասում են՝ գրագիտությամբ չի փայլում։

«Պատկերացնո՞ւմ եք, եթե մի մարդ մեծատառ Զ, Չ, Ձ, Ջ իրար ա խառնում, քանի որ մի քիչ իրար նման են, էլ ի՞նչ խոսաս նրա մասին, նա վաբշե խելք չունի, լրիվ անգրագետ ա ախր»,- ծիծաղելով ասում է մեր զրուցակիցն ու հավելում․ «Լուրջ եմ ասում, գիտե՞ք, տենց դեպք ա եղել, խառնում ա իրար էդ տառերը, չեմ չափազանցնում»։

Պատմում են նաև, որ նրան հովանավորել են Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը և քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոն» (Էդիկ Մարտիրոսյանը)։

«Էդպես նրանց ժամանակ ընկավ գետի մեջ ու հունով սկսեց գնալ»,- ասում է մեր զրուցակիցը։ Մյուսն էլ նկատում է, որ Էվոյանը միանգամից 5 առարկա է դասավանդում, մինչդեռ դրանք լրիվ անհամատեղելի առարկաներ են և նա, հաստատ, դրանց բոլորին չի տիրապետում։

«Թող հլա մի հատ ատեստացիա անցկացնեն․ 2 առարկայից ավել չի կարելի պարապել, էդ ի՞նչ իրավունքով ա տըհենց պարապում, էդ ո՞նց կըլնի, որ տենց անգրագետը 5 առարկա պարապի»,- ասում է մեր զրուցակիցը։

Ուսանողները պատմում են, որ կարողանում են 150 000 դրամով չմասնակցել դասերին, 200 000 դրամով ավարտաճառ (դիսերտացիա) գրել տալ դասախոսներին, և էլի թվարկում են վերոհիշյալ դասախոսների և նրանց ընտանիքների կողմից մատուցվող ծառայություններ, որոնցից յուրաքանչուրի համար առանձին թվեր են վճարում։

«Ա, չե՛ք պատկերացնի, դիսերտացիան սաղ ընտանիքով գրում են կամ արտագրում, չգիտեմ, մեկ էլ տենըմ ենք, որ սաղինս իրար նման ա»,- ասում են մեր կողմից հարցված ուսանողները՝ կես կատակ-կես լուրջ, ու խնդրում հանկարծ իրենց անունները չհրապարակել։

Տղաներից մեկն էլ նկատում է՝ իր ավելի փոքր տարիքի ընկերներին ու նաև եղբորը խորհուրդ է տվել չգնալ Վանաձորի համալսարան, քանի որ այստեղ դասախոսները «գռփում» են։

NEWSPRESS.am-ը թեմայի շուրջ զրուցել է նաև այլ ուսանողների և ծնողների հետ, որը առանձին հոդվածով կներկայացնենք հաջորդիվ։

Իսկ առայժմ արձանագրված փաստերը ցույց են տալիս, որ համալսարանի ուսանողների թիվը բավականին նվազել է։ Համալսարանի ղեկավարությունը նույնիսկ հայտարարում է դպրոցականների մասնավոր պարապմունքներ՝ ԲՈւՀ ընդունվելու համար։

Արդյո՞ք ուսանողների թվի նվազման պատճառը ներսում տիրող բարձիթողի վիճակն ու կաշառակերությունն է՝ դեռ կպարզենք մեր հետաքննության արդյունքում։

Առայժմ՝ այսքանը․․․

Արմինե Մկրտումյան