Մոսկվայում պլաստիկ բժշկության կլինիկայի հիվանդը մահացել է լիդոկաինի ներարկումից հետո
Մոսկվայի կլինիկաներից մեկում պացիենտներից մեկի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես այսօր հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը, քրեական գործը հարուցվել է ՌԴ մայրաքաղաքի մասնավորի կլինիկաներից մեկում այցելուին մատուցված ծառայությունների համար, որը չի համապատասխանել անվտանգության պահանջներին և անզգուշորեն հանգեցրել է մահվան:
Քննության տվյալներով՝ 2018 թ. հուլիսի 23-ին, Մոսկվայի մասնավոր հիվանդանոցներից մեկում պլաստիկ վիրահատության ժամանակ 39-ամյա կինն իրեն վատ է զգացել և շուտով մահացել է:
Հավանական է, որ նա սկսել է իրեն վատ զգալ լիդոկաինի ներարկումից հետո: Կլինիկայում քննիչները խուզարկություն են իրականացրել և առգրավվել են բժշկական փաստաթղթեր:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: