Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Վազող տողեր

Շիրակի մարզում հետախուզման աշխատանքներում դեռևս թերացումներ են արձանագրվում. մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազությունում 2017թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին աննախադեպ ծավալով ուսումնասիրվել էր 2000-2016թթ. քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության վիճակը, որի արդյունքներով ի հայտ բերվեցին և նախաքննության ու հետաքննության մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվեցին ինչպես ոլորտի իրավակարգավորումների հետ կապված խնդիրները, այնպես էլ այն թերացումներն ու խախտումները, որոնք պայմանավորված էին իրավասու պաշտոնատար անձանց կողմից դրսևորված անբարեխիղճ, անհետևողական աշխատանքով: Այդ մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 

Արդյունքներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության հատկապես տարածքային ստորաբաժանումներին հանձնարարել էր կոնկրետ մեխանիզմներով խստացնել հսկողությունը դատախազների վարույթում գտնվող քրեական գործերով փնտրվող անձաց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննության և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ: Խնդիր էր դրվել յուրաքանչյուր կիսամյակ ձեռնարկել դատախազական ներգործության միջոցներ՝ քննությունից խուսափող բոլոր անձանց հայտնաբերմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, արդյունավետությունը ստուգելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազի և դատախազության կոլեգիայի կողմից դրված այս խիստ պահանջներից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ կատարված աշխատանքների վիճակը, հետախուզվող անձանց վերաբերյալ կազմված համապատասխան հետախուզական գործերը:

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Շիրակի մարզի տարածքում, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերի շրջանակում, հետախուզում հայտարարվել է 20 անձի նկատմամբ:

Այդ գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ չնայած պրակտիկայի նկատելի բարելավմանը, այնուամենայնիվ դեռևս շարունակական բնույթ են կրում անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման հետ կապված խախտումներն ու թերացումները:

Մասնավորապես, չնայած օպերատիվ-հետախուզություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները կատարում են սահմանված ժամկետներում նախաքննական մարմնին հետախուզական գործ կազմելու մասին գրավոր կարգով տեղեկացնելու պարտականությունները, սակայն դրանցում հաճախ չեն ներկայացվում հետախուզվող անձին վերաբերող՝ հետախուզման գործընթացի արդյունավետության տեսանկյունից էական նշանակություն ունեցող, պարտադիր գրանցման ենթակա տվյալներ:

Քիչ չեն դեպքերը, երբ հետախուզման գործերում առկա է ընդամենը հետախուզվող անձի բնակության վայր այցելելու և հարազատի հետ հարցազրույց ունենալու վերաբերյալ ընդամենը մեկ արձանագրություն, այն էլ, որպես կանոն, կատարված հետախուզական գործ կազմելու վերաբերյալ որոշում կայացնելու հաջորդ օրը: դեռևս արձանագրվում են դեպքեր, երբ համապատասխան աշխատակիցների կողմից չեն իրականացվում հետախուզվողի գտնվելու վայրը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումները:

Օրինակ հետախուզական մեկ գործի ուսումնասիրման ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված «Սեկտ» տվյալներից պարզվել է, որ չնայած հետախուզվող անձը ՀՀ սահմանը չի հատել, սակայն այդ պայմաններում Ոստիկանության համապատասխան աշխատակիցները գործուն և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար:

Առանձին դեպքերում հետախուզական գործի փաստաթղթերում բացակայում է քրեական գործ հարուցելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը: Որոշ դեպքերում ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող հետախուզական-վիճակագրական քարտերը լրացվում են բացթողումներով, ինչը խնդիրներ է ստեղծում հատկապես հետախուզական աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու առումով:

Հատկանշական է, որ

Ելնելով այս իրողություններից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ քայլեր ձեռնարկելու ինչպես նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, այնպես էլ հետախուզական գործերում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:

Առաջիկայում գլխավոր դատախազությունում կքննարկվեն հետախուզվող անձանց հայտնաբերելու գործընթացի բարելավման ուղղությամբ ամբողջ հանրապետության կտրվածքով կատարված աշխատանքների արդյունքները: