ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Հասարակություն

ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել Բագրատաշենում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)

Քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու, մի շարք լրատվամիջոցներով լուսաբանված դեպքի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, ով, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն, ունի սահմանահատումների և ներմուծումների պատկառելի փորձ: 2010-2017թթ. տվյալ անձը 5 անգամ փոխել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, ինչը չենք կարծում, թե որևէ կերպ կարող էր օգնել անձնական օգտագործման օգտագործված ապրանքների ներմուծման գործընթացին:
Դեպքի օրը տվյալ անձը ավտոմեքենայով հատել է սահմանը և ներկայացել մաքսային մարմիններին՝ ավտոմեքենայում ունենալով որոշակի ապրանքներ: Այդ ապրանքներից այն մասը, որոնք չեն գերազանցել առանց մաքսային վճարների ֆիզիկական անձանց կողմից ներմուծման համար թույլատրված բնաիրային և արժեքային քանակները, մաքսային մարմնի կողմից բաց են թողնվել քաղաքացուն՝ առանց մաքսային վճարների գանձման:

Սակայն, լվացքի մեքենայի համար, որը ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման համաձայն գերազանցել է «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները», քաղաքացուն տեղեկացվել է, որ պետք է ներկայացնի մաքսային հայտարարագիր և վճարի համապատասխան վճարներ, ինչից քաղաքացին հրաժարվել է: Լրատվամիջոցներում հիշատակված 100 դոլար մաքսավճարի մասին խոսք չի եղել, քանի որ քաղաքացին սկզբունքորեն հրաժարվել է հայտարարագրել տվյալ լվացքի մեքենան, ինչի արդյունքում մաքսային վճարների հաշվարկ չի կատարվել:

Տեղեկացվում է նաև, որ Սեյրան Դեմիրճյանը, նախքան տվյալ դեպքի իրեն ուղեկցող անձանց կողմից տեսագրումը, փորձել է շանտաժի ենթարկել մաքսային ծառայողներին (ինչը տեսագրված է մաքսային մարմնում առկա տեսախցիկով)՝ սպառնալով, թե «կգնամ կասեմ, որ ինձնից գումար եք ուզել», ինչը բնականաբար չի ազդել մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքի վրա:

Պետական եկամուտների կոմիտեն հսկողական միջոցառումներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ խստագույնս պահպանելով օրենքի տառը: Իսկ, եթե կան օրենքում բացթողումներ, ապա դրանք փոփոխելու համար ժամանակ է անհրաժեշտ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-իրավախախտումներին: Կոմիտեն վստահեցնում է, որ որևէ մեկը չի կարող շրջանցել օրենքը, և այս հարցում, ՊԵԿ-ը լինելու է հետևողական՝ բոլոր գործընթացներն իրականացվելու են բացառապես օրենքի գերակայությամբ՝բացառելով կոռուպցիոն երևույթները:


ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին