Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Հասարակություն

«Հանքարդյունաբերությունը քաղցկեղի առաջացման պատճառներից է»․ Ինչո՞ւ Հայաստանում կավելանան քաղցկեղով հիվանդները

Վերջին տարիներին հանրությանը ներկայացվող քաղցկեղի մահացության դեպքերի ցուցանիշները հասարակությանը սկսել են մտահոգել։ Այդ համատեքստում կարելի է նաև նշել, որ ցուցանիշներն ու թվերը մտահոգիչ են ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Քաղցկեղը համաշխարհային մահ է, որի դիմաց պայքարելը շատ բարդ է։ Հիվանդները շատանում են, իսկ մահացության դեպքերը գնալով աճում։

NEWSPRESS.am զրուցել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Մամոլոգիայի բաժանմունքի վարիչ Անդրեյ Մինասյանցի հետ, ով խոսեց քաղցկեղի առաջացման պատճառների ու բուժման մասին։

-Պարոն Մինասյանց, ի՞նչ կասեք քաղցկեղի տարածման մասին։ Այդ ցուցանիշը բարձր է միայն Հայաստանո՞ւմ, թե՞ ամբողջ աշխարհում։

-Ուռուցքաբանության կարևոր իրողություններից մեկը ստատիստիկային տիրապետելն է։ Եթե մենք վերցնում ենք գլոբալ թվերը, ապա ես չէի ասի, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ է մահացության թիվը։ ՀՀ-ում 2016 թվականին պաշտոնապես գրանցված է եղել քաղցկեղով հիվանդ 8376 մարդ, իսկ 2017-ին՝ 8379 մարդ։ Դա մի քիչ ավելի խորը պետք է ուսումնասիրել, քանի որ ամբողջ աշխարհում ուռուցքով հիվանդների թիվը բարձրանում է։ Այսօր կա 100-ից ավելի պատճառներ, որոնք կարող են բերել չարորակ ուռուցքի առաջացման։ Պատճառներից է նաև հանքարդյունաբերությունը։ Եթե մենք խոսում ենք հիվանդության ցուցանիշից, ապա ՀՀ-ում կանանց մոտ կրծքագեղձն է, իսկ տղամարդկանց մոտ՝ թոքը։ ԱՄՆ-ում տղամարդկանց թոքը փոխարինվել է շագանակագեղձով։ Օրինակ՝ Ճապոնիայում առաջին տեղում ստամոքսի քաղցկեղն է, քանի որ այնտեղ շատ են ուտում կենդանի ձուկ ու որոշ չափով առաջացման պատճառը դա է։ Հայաստանում 2-րդ տեղում հաստաղիքի քաղցկեղն է։ Ամբողջ աշխարհում մահացության ցուցանիշով առաջատար է թոքի քաղցկեղը։

-Որո՞նք են ուռուցքի դեմ պայքարի ձևերը։ Արդյո՞ք առաջիկայում Հայաստանում կավելանան քաղցկեղով հիվանդների թվերը։

-Հիվանդներն ավելի շատ Երևանում են, քանի որ բնակչության կեսն ապրում է Երևանում, իսկ մարզերում ավելի ուշ են դիմում բժշկի ու չեն գալիս ստուգման։ Ուռուցքաբանության համար ամենակարևոր բանը ստատիստիկան է, եթե ունես վիճակագրություն, ապա կարող ես հստակ մեկնաբանություն տալ։ Պայքարի կարևոր ձևերից են առողջ ապրելակերպը ու հիվանդության վաղ հայտնաբերումը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում կտրուկ նվազել է թոքի քաղցկեղով հիվանդների թիվը, քանի որ ԱՄՆ-ում սկսել են շատ խիստ պայքար ծխելու դեմ։ Պայքարելով պատճառի դեմ՝ դու բերում ես դրական ցուցանիշի։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ևս կավելանան քաղցկեղով հիվանդների թվերը։

-Ինչի՞ց է առաջանում քաղցկեղ ու արդյո՞ք հիվանդի կողմից ուշ դիմելը կարող է բարդացնել խնդիրը։

-Ուռուցքով հիվանդի բուժման հավանականությունը կապված է, թե երբ է դիմելու նա։ Ինչքան փուլը բարդ է, այնքան բարդ է բուժումը ու դրա հետ մեկտեղ նաև թանկ։ 2016 և 2017 թվականներին կա բարձիթողություն։ Հիվանդների 1/3-ն ուշացրած դեպքեր են։ Կան հիվանդներ, ովքեր դիմում են բժշկին հիվանդության 3-4 րդ փուլում, ու բժիշկն աշխատում է կյանքի երկարացման, ոչ թե բուժման համար։

Ապացուցված է, որ կան ծրագրեր, որոնք անցկացնելիս կարող են բերել ոչ թե հիվանդության ցուցանիշի նվազման, այլ բուժման ցուցանիշի բարձրացման։ Այդ ծրագիրը կոչվում է Սկրինինգային ծրագիր, որը Հայաստանում չկա, քանի որ կապված է ֆինանսական խնդիրրների հետ ու դրա առկայության դեպքում ցուցանիշները տարբեր են․ ինչքան շուտ հայտնաբերես, այնքան բուժումը դրական կլինի։ Համարվում է, որ քաղցկեղի առաջացման 35 տոկոս լինում է ծխելուց, իսկ 35 տոկոսը սննդից։ 70 տոկոսի առաջացման պատճառները դու գիտես։

Անդրեյ Մինասյանցն ընդգծեց նաև, որ կողմ է Հայաստանում ծխախոտի դեմ պայքարին, քանի որ մենք առաջնային տեղերում ենք աշխարհում որպես ծխող ազգ, իսկ ծխելը քաղցկեղի առաջացման առաջնային պատճառներից է։ Իսկ պայքարելով պատճառի դեմ դա պայքար է հիվանդության դեմ։