Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Վազող տողեր

Մահացած զինծառայողի մարմնին առկա են քերծվածքներ. ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Զինծառայող Ժ.Պետրոսյանի մահացու հրազենային վիրավորումն ստանալու մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հուլիսի 24-ին։ Դեպքի վայրում կատարված զննության և առաջնային անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները վկայել են, որ զինծառայողը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել հնարավոր այլ աշխատանքային վարկածներ ևս, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ-ի փորձագետներին: Մասնավորապես՝ վերջիններիս առաջադրվել են մի շարք հարցեր՝ տուժողի ստացված վնասվածքների, դրանց բնույթի, եղանակի և մահվան հետ պատճառահետևանքային կապի վերաբերյալ։ Այն է՝ դիակի վրա ինչպիսի՞ վնասվածքներ կան, դրանց տեսակը, որտե՞ղ են տեղակայված, պարզել պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը, վաղեմությունը, պատճառման հաջորդականությունը` յուրաքանչյուր վնասվածքով առանձին-առանձին:

Հրազենային վնասվածքի դեպքում՝ դրանք միջանցի՞կ (թափանցիկ) են, կու՞յր, թե՝ շոշափող, գնդակայի՞ն են, բեկորայի՞ն, թե՞ հասցվել է կոտորակով: Ի՞նչ հեռավորությունից է կատարվել վնասվածք պատճառած կրակոցը, այն ընդհու՞պ է, թե՝ ոչ (նշել մոտավոր հեռավորության չափը), ինչպիսի՞ն է հրազենի ու տուժողի փոխադարձ դիրքը և կատարված կրակոցի տարածությունը: Ե՞րբ է վրա հասել Ժորիկ Պետրոսյանի մահը, ո՞րն է նրա մահվան անմիջական պատճառը, վնասվածքները կենդանության օրոք են պատճառվա՞ծ, թե՝ հետմահու, ո՞ր վնասվածքն ի՞նչ պատճառական կապ ունի մահվան հետ: Դիակի սկզբնական դիրքը փոփոխվե՞լ է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա մահվանից որքա՞ն ժամանակ հետո: Հայտնաբերված վնասվածքներում /վերքերում/ օտար առարկաներ, մանրաթելեր, միկրոմասնիկներ կա՞ն, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա որտե՞ղ են դրանք հայտնաբերվել և ինչպիսի՞ն են:

Դատաբժշկական փորձաքննության ընթացքում կատարվել է դիահերձում, որին մասնակցել են տուժողի հորեղբայրը և հորաքրոջ տղան։ Փորձագետների կողմից արձանագրվել է, որ դիակի տարբեր հատվածներում առկա են տարբեր քերծվածքներ՝ կեղևակալված վիճակում, որոնք պատճառվել են կենդանության օրոք, դրանց վաղեմությունը և պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը դատաբժշկի կողմից կնշվի եզրակացությամբ:

Քրեական գործով, ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ադամյանը:

Ինչ վերաբերում է տուժողի հարազատների կողմից հնչեցված այն դիտարկմանը, որ դիրքի ավագը հերթապահություն իրականացնելիս մարտական դիրքում չի գտնվել, ապա տեղեկացնում ենք, որ այդ հանգամանքը ևս դարձվել է քննության առարկա։

Նախաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։