Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինԻնչ է պահանջում դատախազությունը բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ հայտնաբերվել են հետախուզվողներ, քերական հակում ունեցող անձինք
Ինչ է պահանջում դատախազությունը բռնագանձել Գագիկ Ծառուկյանից
Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին (տեսանյութ)Իրանը ծրագրում է զինված հարձակումներ իրականացնել Իսրայելի տարածքներումԱնոմալ շոգեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն
Որ կարգալույծ քահանան է Վեհափառի փոխարեն օրհնելու ԱԺ անդրանիկ նիստը (տեսանյութ)
Երկրապահն իմ կյանքն ա. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ–ի հնարավոր լուծարման մասին (տեսանյութ)Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ ՀարությունյանԳեղաշենում «Օպել» է այրվել
Զելենսկին հայտարարեց Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների և ռազմական օբյեկտների վրա մի շարք հարվածների մասին
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Հայկը ի՞նչ կապ ունի այստեղ․ Արսեն Թորոսյանը՝ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին (տեսանյութ)
Ովքե՞ր են Պուշկինի փողոցի «պատահական անցորդները». ինչպե՞ս են վարչապետի դուստրը, թաղապետը, շոուբիզնեսի դեմքերն ու բլոգերները «պատահաբար» հայտնվում նույն տեսախցիկի առաջ
Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափՖեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ողբերգական դեպք՝ Կիևյան կամրջի տարածքում. ականատեսներին չի հաջողվել կանխել 20-22 տարեկան երիտասարդի արարքը
Բացահայտվել է անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու դեպք. ՔԿԱրկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու. Տիգրան ԱբրահամյանԼսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել. Հարևանները՝ 6-ամյա Մարիայի մшհվան մասին (տեսանյութ)
«Հրաշագործ մանչուկը». Կարո Կիրակոսյանի հեքիաթը՝ Հրանտ Թոխատյանի ընթերցմամբ. հեքիաթային սյուժեի գլխավոր հերոսները հեղինակի թոռներն են
Վայքում մինչև ժամը 16:00-ը ջուր չի լինիԻնչու էս ամառվա շոգին Աննա Հակոբյանը վդռուգ սկսեց շրջանառել կանանց ընտանեկան բռնությունների հարցը. փորձագետ 2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳՆԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021-ից. ՌուբինյանԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երեք նավերի վրա հարձակման մասին
Իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը
Առաջիկա օրերին անձրևներ են սպասվումԳեղարվեստական լուսավորություն կստանան Հաղթանակ զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերըԻնչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Պակիստանում ջրհեղեղի հետևանքով կա 109 զոհ և 362 վիրավորՈվքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինիՃապոնիայում ուժգին երկրաշարժի հետևանքով կան զոհեր և անհետ կորածներՍևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասել«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող աշխարհազորայինների դիրքերինԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ»Սա այլևս անջնջելի խարան է. Ռուբեն Մելիքյանը՝ Վեհափառի գործի մասինԻրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային չորսօրյա հրադադարից հետոՎրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
Քաղաքականություն

«Ժառանգությունը» կոչ է անում բացել նաև 2013թ. նախագահական ընտրական գործընթացի էջը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որու, մասնավորապես, ասված է.

««Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու և երկրում օրինականության հիմքերն ամրացնելու համար բացել մեր պետականության ևս մեկ ամոթալի հանգրվանի` 2013թ. նախագահական ընտրական գործընթացի էջը, որի շրջանակում Սերժ Սարգսյանի վարչակարգը ակնհայտ ձայնագողությամբ փոխեց ընտրությունների արդյունքները՝ սեփական իշխանությունը ևս հինգ տարով երկարաձգելու համար:

Դա ոտնձգություն է ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ, քանի որ պետական ինստիտուտները ծառայեցվել են անհատի անօրինական իշխանությունը երկարացնելու համար:

Դեռևս 2008-ին ապօրինաբար ձևավորված` Սերժ Սարգսյանի իշխանությունը 2013 թվականին` որպես վատ սովորություն, կրկին հաշվի չնստեց սեփական ժողովրդի կամարտահայտության հետ՝ հենց ընտրական տեղամասում խեղդելով ազատ, իրավական երկրում ապրելու` ժողովրդի կամքն ու ցանկությունը:

2013 թվականի նախագահական ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության կամ որևէ այլ քաղաքական ուժի հարցը չէ: Տեղի ունեցածը հարված էր մեր պետականությանը և մինչ օրս չի ստացել իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական:

«Ժառանգությունը» պատրաստակամ է օգնել մեր իրավապահ համակարգին` ընտրագողության հետ կապված խնդիրը համակողմանի դիտարկելու և ողջ ճշմարտությունը ջրի երես հանելու համար:

Այս և ամեն դեպքում բոլոր քաղաքացիների՝ այդ թվում մեղադրյալների, սահմանադրական իրավունքի ամրագրումը հրամայական է»: