«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում ՀՔԾ-ում կատարվածից և դատական նիստից

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէ. նա երեք օր է՝ չի քնում: Այդպես իր խոսքը սկսեց Սահակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսի ժամանակ: 

«Մենք խոսում ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, այլ այն գործի մասին, որն ունի մի համար, այսինքն՝ դա ամբողջ քրեական գործ է ՝ սկսած Մարտի 1-ի իրադարձություններից, մինչ օրս: Այդտեղ և՛ մարտիմեկյան իրադարձություններ են, և՛ այլ իրադարձություններ: Ես որքան գիտեմ, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, անջատվել, մարդիկ են դատապարտվել, նոր գործ է հարուցվել վերջերս՝ դատելով ՀՔԾ հուլիսի 3-ի հաղորդագրությունից: Խոսենք միայն Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դրվագի մասին: Մեզ համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ-ի հուլիսի 3-ի հաղորդագրությունը, որովհետև այդ հաղորդագրությունն իրավունք ունենք վերլուծելու»,- ասաց Սահակյանը՝ լսարանին թողնելով որոշել՝ այդ հաղորդագրությունն ու առաջադրված մեղադրանքը բովանդակային առումով նմա՞ն են թե՞ ոչ: 

«Եթե ես խոսում եմ հաղորդագրության բովանդակությունից, ուրեմն ինչ-որ բան գիտեմ, որ խոսում եմ դրա բովանդակությունից, այնտեղ գրված փաստարկներից»,- ասաց փաստաբան Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ Քոչարյանին հրավիրել են որպես վկա, սակայն հենց տեղում մեղադրանք են առաջադրել և հարցաքննել են որպես մեղադրյալ: Սահակյանը նշեց, որ դրանից հետո Քոչարյանը ցուցմունք չի տվել, թեև իրենք պատրաստվել էին ցուցմունքին. «Պետք է տայինք մանրամասն ցուցմունք, բայց ցուցմունքը չտվեց այն պատճառով, որ որոշել էին միանգամից մեդադրանք առաջադրել: Քոչարյանը ծանոթանում էր մեղադրանքի որոշմանը, ես՝ ոչ, որովհետև, երբ հայտարարվեց, որ ցուցմունք չի տալու, ինձ այլևս չէր հետաքրքրում մեղադրանքի բովանդակությունը, մտածում էի՝ դուրս կգամ և ժամանակ կունենամ ու կծանոթանամ»:

Փաստաբանը նշեց, որ մեղադրանքի բովանդակությունը ներկայացնելուց ու դատավարական անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո, նկատել է, որ սենյակում գտնվում էին մարդիկ, որոնք մեկից ավելի էին, քննիչներ.

«Նրանցից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը՝ ընդամենը 17-18 տող, և դուրս եկավ սենյակից:  Մի քանի րոպեից վերադարձավ և բերեց որոշում՝ որպես փոխանման միջոց կալանավորումն ընտրելու մասին: Ասեցին՝ էս տրցակը՝ 136 էջից կազմված, էս որոշումը, 13 էջից  բաղկացած, ազատ եք: Դուրս եկանք: Կարծիքս հայտնեցի պարոն Քոչարյանին, որ հավանաբար վաղը նիստը կնշանակվի։ Պայուսակը տարել եմ, թողել տանը, ինքս գնացել եմ իմ գործերով, Ռոբերտ Քոչարյանը՝ իր: Ժամը  21:35-ին ինձ հանձնվել է ծանուցագիր՝ ներկայանալ դատարան, որովհետև նիստը նշանակված է այդ նույն օրը՝ ժամը 22:00-ին: Մտավախություն ունենալով, որ կարող են առանց մեզ սկսել դատական նիստը, մանավանդ որ ծանուցել են, գնացի դատարան: Տեղեկացա նաև, թե որտեղ է Քոչարյանը: Գնացի դատարան և տեղեկացա, որ Քոչարյանին ծանոցագիր չի հանձնվել: Քանի որ լարված ու հոգնած վիճակ էր, գիտեք՝ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն է վերադարձել Հունաստանից, հոգնած ու լարված վիճակում քնաբեր հաբ է խմել ու քնել: Այդ մասին ասվել է դատական նիստում, նիստը սկսելուց առաջ մենք խնդրեցինք դատարանին մեզ բավարար ժամանակ տրամադրել՝ պատրաստվելու որոշման, միջնորդության քննարկմանը, տիրապետելու մեր ստացված նյութին: Բացի ՀՔԾ-ում մեզ տրված 136 էջանոց թղթերից, 21:35-ին մեզ տրամադրվեց ևս 15 տպագիր էջանոց փաստաթուղթ»:

Սահակյանը նշեց, որ այդ ծավալով նյութերին ծանոթանալու, «մարսելու» և պաշտպանությանը նախապատրաստվելու համար առնվազն մեկ օր է պետք. «Միջնորդել ենք ողջամիտ ժամանակ տրամադրել՝ պատրաստվելու համար»:

Նա հղում արեց Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի կետերից մեկում ուղղակի նշված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ բավարար ժամանակ իր պաշտպանությունը կազմակերպելու համար: «Դատավորը լսեց ու մերժեց, պատճառանություն չբերելով, ասելով միայն ՝ «դատարանը որոշեց»»:  

Փաստաբանը նշեց, որ հեղափոխությունից հետո հույս ուներ, որ մեղադրանքներն առաջադրվելու են ըստ էության, սակայն հիմա արդեն հասկանում է, որ  նման հույս ունենալն իզուր է եղել. «Չի լինելու դա առայժմ, եթե պարոն վարչապետը ձեռքը չխփի սեղանին և չասի՝ էս ի՞նչ եք անում, ես եկել եմ, որպեսզի ժողովուրդը հավատա ինձ, իսկ դուք դանակ եք խրում իմ թիկունքից, դատավո՛ր, ինչո՞ւ եք ապօրինություն անում: Գուցե դատավորն էլ հրաժարական գրի և մյուսներին էլ դաս»: 

Շարունակելով խոսել գործընթացի մասին՝ Սահակյանը նշեց, որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել այն հիմքով, որ չի տրամադրվել բավարար ժամանակ, «Պրոցեսն ընթացավ, հետաձգվեց, բայց մինչև հետաձգվելը հետաքրքիր դեպք տեղի ունեցավ. ժամը 01:30-ին քննչական խումբը բերեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Արդեն հապճեպ որոշեցին կալանավորել: Մենք կարող էինք գնալ, արթնացնել Ռոբերտ Քոչարյանին, բերել դատարան, որպեսզի չկալանավորեն: Որոշեցինք չանել այդ բանը. չարթնացրինք, թող կալանավորեն: Առավոտյան Քոչարյանը ներկայացավ նիստին, բայց չկալանավորեցին»:

Փաստաբանի դիտարկմամբ՝ դատարանի գործողությունները ցույց են տալիս, որ սա պատվեր է. մտքում պատկերացնում է, թե ում կողմից, բայց բարձրաձայնել չի կարող, հնարավոր է՝ սխալվի: 

«Սկսվեց նիստը, առաջինը Քոչարյանը ելույթ ունեցավ, բավականին հուզիչ ելույթ էր, մենք ելույթ ունեցանք և ասացինք, որ կալանքի միջնորդությունը բավարարելու համար անհրաժեշտ է 2-3 պայման: Մեկ պայման, որի մեջ հիմնավոր կասկածն է մտնում է, այսինքն՝ անձի առնչությունը մեղադրանքին, հիմքերը, որ նա, մնալով ազատության մեջ՝ կխոչընդոտի, կխուսափի, այսինքն՝ այն հիմքերը, որոնք գրված են օրենսգրքում: Մենք ասեցինք, որ չկա գեթ մեկ հիմնավոր կասկած: Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն, փաստերի խեղաթյուրում տեսանք, տեսանք, որ չեն հասկանում մարդիկ, թե ինչ են անում։ Մենք քննչական ապարատ չունենք Հանրապետությունում, սպանվել է, մահացել է քննչական ապարատը, ներողություն եմ խնդրոմ փոքր խումբ քննիչներից, որոնք արժանի են դրվատանքի: Նույն վիճակն է դատարաններում, դատախազների շրջանում»:

Փաստաբանի խոսքով՝ որպես հիմնավոր կասկած բերվում է մի հանգամանք, որ իքսը դեպքերից 10 տարի հետո ցուցմունք  է տալիս, որ իրեն ինչ-որ մեկը պատմել է, որ էսինչ ժամանակ կրակոցներ են եղել: Հիմնավոր կասկածների շարքում թվարկված է այդ ցուցմունքը, այդ մարդու ազգանունը: Կարելի է սրա մասին ասել, որ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ չբացահայտվող աղբյուրից ստացված տեղեկությունը չի կարող օգտագործվել իբրև ապացույց: Եթե չգիտես՝ ով է ասել, չես քննել այդ անձին, կամ գոնե քննիչը փորձեր պարզել այդ իքսին, որ ասել էր իգրեկին, բայց իգրեկի ցուցմունքը՝ ազգանունով, մտնում է իբրև Քոչարյանի հանցանքը հիմնավորող հանգամանք, դրանցով հիմնավորվում է, որ Քոչարյանը  տապալում է Սահմանադրական  կարգը: Դե արի ու դիմացի: Դատավորն արտագրել է քննիչի ասածն ու ասել իր բառերով: Վերջում էլ ասում են՝ կիրառվում է կալանավորում, գրավն էլ մերժել»,- ասաց փաստաբանը:

Ներկայացնելով այն, թե ինչու է դատարանը որոշեց խափանման միջոց ընտրել կալանավորում, Սահակյանը նշեց բերված պատճառները, որոնցից մեկն այն է, որ առաջին հարցաքննությանը չի ներկայացել, թեև աշխատակազմի միջոցով ծանուցել է, որ Հայաստան է գալու հուլիսի 26-ին, հետո էլ, թե՝ կարող է դուրս գալ երկրից. «Բարի եղեք,  այնպիսի խափանման միջոց ընտրեք, որ չկարողանա երկրից դուրս գալ»: