Շոկային դեպք Ռուսաստանում․ 12-ամյա աղջկա ստամոքսում բժիշկները հայտնաբերել են 3,5 կգ մազ
Ռուսաստանի Դաշնության Ակմատ գյուղի 12-ամյա բնակչուհու մայրը դիմել է բժշկի այն բանից հետո, երբ իր աղջիկը հրաժարվել է սննդից, սկսել է կտրուկ նիհարել ու վատացել է ինքնազգացողությունը։ Բժիշկները աղջկան վիրահատելիս ապշել են, քանի որ աղջա ստամոքսում հայտնաբերել են իր իսկ մազերը։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Մազերն այնքան շատ են եղել, որ աղջկա ստամոքսում այլևս տեղ չի եղել սննդի համար։ Բժիշկները մազերը շտապ հեռացրել են աղջկա ստամոքսից։
12-ամյա աղջկա ստամոքսում եղել է 3,5 կիլոգրամ մազ։ Բժիշկները պարզել են, որ աղջնակը սովորություն է ունեցել ուտելու իր մազերի ծայրերը։ Այժմ նրա մոտ ամեն ինչ կարգավորվել է ու նա սնվում է նորմալ, ինչպես բոլորը։