«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Հասարակություն

«Այն, ինչ ասվում է, հերյուրանք է ու հեքիաթ»․ փաստաբանը հերքում է Ներսիկ Նազարյանի կողմից բիզնես խլելու մասին լուրերը

Այսօր թերևս շատերն են  շահարկում այն թեզը, թե երկրում իրավիճակ է փոխվել և սկսել են «սևացնել»՝ ում ուզում են։

Այսպես՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը, օգտվելով առիթից, հայտարարել է, թե տարիներ առաջ Երևանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը «խլել» է իր բիզնեսը։

Նա ասել է, որ սրանից 15 տարի առաջ, իր, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել է «Մարսերալ» ՍՊԸ-ն։ Շամոյանը եղել է 50 տոկոս բաժնետեր, իսկ մնացած բաժնեմասը կիսվել է Սերգեյ և Կարեն Մարտիրոսյանների մեջև։ ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել Սերգեյ Մարտիրոսյանը, իսկ հիմնադիր է գրանցվել վերջինիս կինը՝ Մարինե Կոստիկյանը։ Մարտիրոսյանները Շամոյանին առաջարկել են բիզնեսը խնդիրներից հեռու պահելու համար՝ «կռիշ ունենալ»․ որպես այդպիսին՝ հանդես է եկել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որին էլ տարիներ շարունակ, Շամոյանի խոսքով, ընկերության միջոցներից բավականին մեծ գումարներ են տրամադրվել։

«Այն, ինչ ասվում է հերյուրանք ու հեքիաթ է»,- պարզաբանելով իրավիճակը՝  NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց գործով Սերգեյ Մարտիրոսյանի փաստաբան Արման Թամրազյանը։ 

«Ո՛չ միայն նման բան չկա, այլև քրեական գործի նախաքննության ընթացքում դա ապացույցներով հերքվել է, ինչի հիման վրա էլ՝ քրեական գործի վարույթը կարճվել է։ Որոշման մեջ հստակ նշված է, որ այդ մարդկանց (նկատի ունի Զուրաբ Շամոյանին և Կարեն Մարտիրոսյանին-հեղ․) հայտնած որևիցե տեղեկություն չի հաստատվել։ Ներսիկ Նազարյանի մասով ոչ միայն գտել են, որ հանցակազմ չկա, այլև հանցագործության դեպք չկա՝ նույնիսկ նման դեպք տեղի չի ունեցել։ Ապացույցներն այդ աստիճան աննշան ու չնչին են եղել»,- ընդգծեց փաստաբանը։

Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ Արման Թամրազյանը նշեց, որ դեռևս 2017 թվականին Կարեն Մարտիրոսյանն ու Զուրաբ Շամոյանը հաղորդում են ներկայացրել առ այն, որ Սերգեյ Մարտիրոսյանն իրենց մասնաբաժինները հափշտակել է։ Հարուցվել է քրեական գործ, որը Երևանի քննչական վարչությունում 6 ամիս քննվել է։ Կարեն Մարտիրոսյանն ու Զուրաբ Շամոյանը ցուցմունքներ են տվել, որ Ներսես Նազարյանն էդ բիզնեսը հովանավորել է, և իրենք ամսական Նազարյանին գումարներ են վճարել։ Էդ ուղղությամբ նույնպես քննություն է իրականացվել, ինչի արդյունքում պարզվել է, որ նրանց հնչեցրած մեղադրանքը զրպարտություն է։

«Նրանց նշած տեղեկությունները հերյուրանքի ու զրպարտության մակարդակի վրա են գտնվել․ ամեն դեպքում նրանք ինչ ասել են՝ քննչական մարմինն այդ ուղղությամբ պատշաճ հետաքննություն է իրականացրել»,- ասում է փաստաբանը՝ հավելելով, որ հարցաքննվել են բոլոր նրանք, ում անուններն իրենք տվել, այդ թվում նաև՝ Ներսիկ Նազարյանը։

Այդուհանդերձ, քաղաքացիներ Մարտիրոսյանի և Շամոյանի կողմից բերված փաստարկները հերքվել են։

«Միայն այն էր, որ Ներսես Նազարյանի տղայի անունով գոյություն ուներ «ԺանՄար» ընկերություն, որը «Մարսերալ» ՍՊԸ-ի հետ ընդամենը գործարքներ է իրականացրել։ Բայց այս դեպքում էլ դա նորմալ էր այնքանով, որ «Մարսերալ»-ը ինչպես բազմաթիվ ընկերությունների հետ է ապրանքաշրջանառություն ունեցել, այդպես էլ  «ԺանՄար»-ի»,-ասաց փաստաբանը՝ մեկ անգամ ևս հավելելով, որ հնչեցվող բոլոր մեղադրանքները հերյուրանք են։

Ինչ վերաբերվում է նրան, որ Վրաստանի քաղաքացի Շամոյանը պնդում է, թե ինքը ներդրում է ունեցել Սերգեյ Մարտիրոսյանին պատկանող ընկերությունում և ավելին՝ իբր դա ինքն է հիմնել, ապա փաստաբանը շտապում է դա ևս հերքել․ Զուրաբ Շամոյանը նույնիսկ մեկ լումա ներդրում չունի այդ ընկերությունում։ Պարզապես, ըստ փաստաբանի, նա չի կարողանում քաղաքացիական դաշտում իր խնդիրները լուծել և փորձում է քրեական դաշտ տեղափոխել այն։

«Նույնիսկ պետական ռեգիստրում այդ ընկերության կանոնադրությունում որևէ տեղ ինքն էդ ընկերությունում որևիցե կերպ մասնակից չի հանդիսանում։ Ինքը որևէ փաստաթուղթ չունի, որ այդ ընկերությունում գոնե մի լումա ներդրում է կատարել։ Պարզապես հիմա հասկանում է, որ քաղաքացիական դատավարության կարգով ապացուցման բեռն ինքն է կրելու, այսինքն՝ ինքն է ապացուցելու, որ այս մարդուն գումար է տվել ու հիմա էլ գումար է պահանջում, բայց դա չի կարողանում անել և գալիս է հաղորդում գրում առ այն, թե՝ գիտե՞ք, այս մարդն իմ գումարները հափշտակել է, որպեսզի պետությունն իբր արդարացնի իրեն և փոխհատուցի վնասը՝ այդ գումարները վերադարձնելով»,- նկատում է փաստաբան Թամրազյանը։

Նա նշում է նաև, որ Ներսիկ Նազարյանին մեղադրող հրապարակումների համատեքստում բողոքներ են գրվել նաև դատախազություն, որտեղ բողոքը մերժվել է, նույն կերպ մերժել է նաև ընդհանուր իրավասության դատարանը և վերաքննիչ դատարանը։

Ու չնայած գործը կարճվել է, սակայն Մարտիրոսյանն ու Շամոյանն այժմ էլ փորձում են օգտվել երկրում փոխված իրավիճակից։ Թեև մյուս կողմից էլ փաստաբանը նկատում է, որ Վերաքննիչ դատարանը վճիռը կայացրել է այս տարվա՝ 2018-ի հունիսի 11-ին, ասել է թե՝ նոր իշխանության օրոք։

«Հիմա շրջանառում են այս լուրը, որ գործն իրենց օգտին ընթանա․․ ժողովրդին էլ ավելի շատ մի «բում» է պետք՝ իմանան, որ նախկին պաշտոնյաներից մեկն էլ է չարաշահել իր դիրքն ու սկսեն քարկոծել ու գցել նրա վարկանիշը, բայց ախր սա իսկապես զրպարտություն է»,- նշում է Արման Թամրազյանն ու հավելում, որ կա օրինական ուժի մեջ մտած կարճման որոշում, որով հաստատվել է, որ հանցագործության դեպք տեղի չի ունեցել, բիզնեսի հափշտակում չի եղել, ավելին՝ դատարանները նշել են նաև, որ չեն խախտվել ո՛չ Զուրաբ Շամոյանի ու ո՛չ էլ Կարեն Մարտիրոսյանի իրավունքները։

«Ես՝ որպես Սերգեյ Մարտիրոսյանի շահերի պաշտպան, հայտարարում եմ, որ այն, ինչ իրենք՝ Մարտիրոսյան Կարենն ու Շամոյան Զուրաբը ներկայացնում են՝ քրեական գործով քննված ու հերքված է։ Նրանք կարող են նաև Վճռաբեկ դատարան դիմել, բայց կարող եմ ասել, որ Վճռաբեկը նույնիսկ վարույթ չի ընդունի այդ բողոքը, քանի որ դա իրավական անգրագիտություն է»,- ընդգծում է փաստաբանն ու նկատում, որ չնայած ի սկզբանե դա ակնհայտ էր, սակայն լայնածավալ քննություն իրականացվեց, որի արդյունքում գործը կարճվեց։