«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Վազող տողեր

2014-2018-ին Կարեն Գրիգորյանը համաքաղաքային միջոցառումների համար ծախսել է շուրջ 169 մլն դրամ. Դիանա Գասպարյան

Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը 2014-2018-ին համաքաղաքային միջոցառումների համար ծախսել է շուրջ 169 մլն դրամ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ 

«2014-2018թթ․ Էջմիածնի քաղաքապետարանը «Համաքաղաքային միջոցառումների կազմակերպում» տողի ներքո ծախսել է 169,119,235 ՀՀ դրամ։ Ըստ տարիների ծախսվել են հետևյալ գումարները․

- 2014 թվականին՝ 44,568,560 ՀՀ դրամ,
- 2015 թվականին՝ 44,264,851 ՀՀ դրամ,
- 2016 թվականին՝ 35,073,574 ՀՀ դրամ,
- 2017 թվականին՝ 45,212,250 ՀՀ դրամ։

Այսպես, համաքաղաքային միջոցառումների կազմակերպման, ապրանքների գնման, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար գումարները տրամադրվել են հիմնականում մեկ Ա/Ձ-ի, որը, հարկային մարմիններում գրանցված լինելով բոլորովին այլ գործունեության տեսակով, պարզվում է՝ բավական բազմաֆունկցիոնալ է եղել և բոլոր միջոցառումներին ընդաջառ (ենթադրաբար) ձեռք է բերել սնունդ, կենցաղային ապրանքներ,մատուցել ծառայություններ, անգամ քաղաքապետարանի համար ձեռք բերել ոսկյա մատանիներ՝ Տյառնընդառաջի տոնին նորապսակներին նվիրելու համար։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ամեն ապրանքի կամ ծառայության համար չդիմել մասնագիտացված կազմակերպության և նրանից ուղղակի ձեռք չբերել ապրանք կամ չստանալ ծառայություն, այլ օգտվել ինչ-որ միջնորդ Ա/Ձ-ից, որն այլ գործունեության տեսակով է գրանցված հարկային մարմիններում և շատ մեծ հավանականությամբ, ժողովրդական լեզվով ասած, փայ է մտել իր միջնորդական առաքելության արդյունքում։

Ծախսերի նշված հատվածում իրենցից հետաքրքրություն են ներկայացնում նաև ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Այս առումով ռեկորդակիր է 2017 թվականը՝ 10,894,000 ՀՀ դրամ հյուրասիրությունների գումարով։ Ընդ որում, միանվագ ռեստորաններին փոխանցված հյուրասիրությունների գումարները հաճախ զգալի չափերի են, իսկ կից հիմնավորող փաստաթղթերում բացակայում է մասնակիցների քանակի, հյուրասիրության մենյուի և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ընդհանրացնելով՝ կարելի է փաստել, որ համաքաղաքային միջոցառումների համար «ծախսված» գումարները թվում են խիստ կասկածելի, ուռճացված և չհիմնավորված։

Վերջում պարզապես մի քանի հետաքրքրական թիվ․

ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 9,150,000 ՀՀ դրամի, որից 2014 թվականին՝ 1,550,000 ՀՀ դրամ, 2015 թվականին՝ 1,000,000 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 3,200,000 ՀՀ դրամ և 2017 թվականին՝ 3,400,000 ՀՀ դրամ։ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ՝ 6,544,240 ՀՀ դրամի, որից 5,004,000 ՀՀ դրամը միայն 2015 թվականին։ Ծաղիկների մասին էլ արդեն գիտեք՝ չնայած նախկինում հրապարակված տարեկան 7,200,000 ՀՀ դրամը նշված գումարների մեջ չի մտնում․ դա ներառված է «Բարեկարգում» տնօրինության ծախսերում, պարզապես համաքաղաքային միջոցառումենրի ժամանակ էլ քաղաքապետարանն օգտվել է նույն Ա/Ձ-ից։

Դե փորձեք մարսել այս թվերը՝ առանց հիշելու մանկապարտեզների պատուհաններն ու հնամաշ գույքը։

Հ․Գ․ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ նշված բոլոր գումարները պետք է տրամադրվեին ավագանու որոշումներով, այնինչ քաղաքապետը դրանք տրամադրել է սեփական միանձնյա որոշումներով»։