Վատիկանում հնարավոր է ահաբեկչություններ իրականացվեն
ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացրել է Իտալիայում եւ Վատիկանում հնարավոր ահաբեկչությունների մասին։Արմատականների հնարավոր թիրախներ կարող են դառնալ Սուրբ Պողոսի տաճարը, Միլանի տաճարն ու «Լա Սկալա» օպերային թատրոնը, որի համերգաշրջանները սկսվում են դեկտեմբերի 7-ից։ Դրանից բացի, բացառված չեն հարձակումները եկեղեցիների, սինագոգների, ռեստորանների, հյուրանոցների եւ թատրոնների վրա, փոխանցում է Lenta-ն՝ վկայակոչելով ABC News-ը։
Հռոմում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է տարածել Իտալիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար։ «Ահաբեկչական խմբավորումները կարող են օգտագործել նույն մեթոդը, որը կիրառել են Փարիզում։ Իտալիայի իշխանություններին տեղյակ են պահել սպառնալիքի մասին»,- ասված է հայտարարության մեջ։