«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Հասարակություն

Քաղաքակրթությունից նորից դեպի փողոց․ «փողոցային կոռուպցիան» ամենաթողություն է ստացել (ֆոտո)

Հազիվ էին երևանցիներն սկսել շունչ քաշել ու հարմարվել փողոցային հակահիգիենիկ առևտրային վիճակներից դուրս գալուն, երբ մայթերը նորից լցվեցին մրգերով, բանջարեղենով ու բոլոր այն մթերքներով, որոնք մայթերին հայտնվելուց հետո, հաշված ժամերի ընթացքում, սկսում են փչանալ ու գարշահոտություն տարածել։

Անհերքելի է այն, որ մայթերին տառացիորեն թափված սնունդն անհարմարություն է ստեղծում անցորդների համար, կեղտոտվում՝ կեղտոտելով տարածքը և ականատես դարձնում տհաճ տեսարանների․ մի խոսքով՝ մարդիկ փողոցներից գնում են մեքենաների արտանետումներով, փողոցի փոշով ու ցեխով աղտոտված, թունավորված ու հազար ու մի հիվանդությամբ վարակված, առողջության համար վտանգավոր դարձած մթերքներ:

Որքան էլ եղան դժգոհություններ, այնուամենայնիվ, ժամանակին քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը` փողոցային առևտուրն արգելելու մասին, իրավաչափ էր և արդարացի: Փողոցները մաքրվել էին կեղտոտ ու վտանգավոր սննդից, կեղտից, տեղ-տեղ՝ գարշահոտությունից, ու արդեն բոլորն անցել էին քաղաքակիրթ առևտրի։

Սակայն, այսօր արդեն փողոցի առևտուրը մեծ թափ է առել։ Հարկ է նկատել, որ վերոհիշյալ բացասական դրևորումներին զուգընթաց թափ է առնում նաև «փողոցային կոռուպցիան»։

Այսպես՝ մի կողմից երկրում փաստորեն պայքար է գնում կոռուպցիայի դեմ, մյուս կողմից՝ կոչերը, թե՝ ժողովո՛ւրդ ջան, բոլորդ կարող եք ինչպես ուզում եք առևտուր անել, նոր կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ բերում:

Գրեթե բոլորը գիտեն, որ փողոցային առևտուր իրականացնողները վճարում են «հարկեր», այսինքն` փողոցի այդ հատվածում կանգնելու համար քաղաքացիները գումար են տալիս «իքս» մարդկանց, ովքեր այն պարզապես գրպանում են։

Միամիտ պետք է լինել մտածելու համար, թե առևտրականները փողոցում կանգնելու համար ոչ ոքի գումար չեն տալիս․․․

Իհարկե, այս մարդիկ, փողոցային առևտուրն արգելելուց հետո, հասցրել են հայտնվել նաև փակ առևտրի կենտրոններում ու շուկաներում, սակայն հարկերի պատճառով դարձյալ վերադարձել են փողոց, հատկապես որ սուպերվարչապետը հնարավորություն էր ընձեռնել առևտուր իրականացնելու։

Հիմա խնդիրը նաև հետևյալն է․ եթե այս մարդկանց արգելեն առևտուր անել, ապա նրանց բանակը կմիավորվի ու բողոքի ակցիաներ կանի, ինչպես դա արվեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք։ Առավել ևս այսօր, երբ նրանք արդեն ցույցերի ու փողոց փակելու փորձ ունեն՝ արդյունավետ կկոորդինացնեն ակցիաները։ Սա, սակայն, քիչ հավանական տարբերակ է, քանի որ երկրի ղեկավարին ձեռնտու չէ ավելորդ դժգոհության ալիք բարձրացնել, ու արդյունքում մայթերը, մեկը մյուսի հետևից, շարունակում են լցվել մթերքներով, որոնք խիստ ռիսկային են առողջության համար:

Իհարկե, երբեմն վաճառողները, փորձելով մաքուր պահել սննդամթերքի շրջակայքը, ավլում են տարածքն ու ամբողջ փոշին փաստացի լցնում մթերքի վրա․․․ հատկանշական է նաև, որ փողոցում վաճառվող մթերքները վտանգավոր են նաև արևի տակ մնալու դեպքում։

Ու մինչ այս օրերին իշխանություններն զբաղված են պաշտոններն իրար մեջ բաժանելով, ու կոռուպցիան իբր արմատախիլ անելով՝ անտերությունից վիճակն ավելի է բարդանում։

Մի խոսքով՝ քաղաքակրթությունից հետքայլ ենք անում նորից դեպի փողոց․․․

Արմինե Մկրտումյան