ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Հասարակություն

Նախիջևան. կորցրած հայրենիք, վերադարձի ուղիներ

Արևելագետներ, տարածաշրջանի տարբեր ոլորտներն ուսումնասիրող փորձագետներ, ռազմական գործիչներ այս շաբաթ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հանդիպում-քննարկման սեղանի շուրջ զրուցեցին Նախիջևանի կարգավիճակի, այս սահմանային գոտում առկա լարվածության, այսօրվա նախիջևանյան ներհասարակական, ներքաղաքական, տնտեսական իրավիճակի համալիր ուսումնասիրման խնդիրների շուրջ: «Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» խորագրով այս հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ պետությունը հարցը կպահի ուշադրության կենտրոնում՝ մասնագիտական հետազոտությունների հիման վրա անելով կանխատեսումներ հնարավոր վտանգների մասին և պատրաստվելով դրանց:

Նախիջևանի՝ պետականորեն այլ երկրների սահմաններում ընդգրկվելու պատմաքաղաքական, իրավական հանգամանքների դիտարկման ավարտին ՀՀ ռազմական և քաղաքական գործիչ գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանն ասաց. «Նախիջևանը հնարավոր էր վերադարձնել 1989թ նոյեմբերին: Դեռ սովետական միություն կար. շարժումն սկսվել էր արդեն: Նախիջևանում թուրքերը ջարդել էին սահմանը: Ինձ գիշերվա կեսին զանգահարեցին-ասացին, որ եթե 100 հոգի վերցնեի-գնայի, իրենք այնտեղ աղմուկ կբարձրացնեին, և բոլորը, որ վախեցած-կուտակված էին սահմանին, կփախչեին: Մեզնից շատ-շատ վախեցած էին: Ես այստեղ ուղղակի խնդրեցի, ասացի՝ տվեք ինձ երկու-երեք նորմալ ջոկատ, ես Նախիջևանը ձեզ կտամ: Դա հասցրին Լևոն Տեր-Պետրոսյանին, նա ասաց՝ ուշացել ենք: Նախիջևանն ուներ հնարավորություն լինել Հայաստանի տարածքի մաս. ինչ-որ անձնական, ներկուսակցական խաղերի ընթացքում դա չհաջողվեց: Այսօր այն Թուրքիայի կողմից օկուպացված միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները»:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ ռմբակոծելու մտադրությունների առկայությունը ճշտել է պետք, մինչդեռ ի տարբերություն Ադրբեջանի մյուս տարածքների՝ Նախիջևանն ուսումնասիրված չէ: «Տեղեկատվական հոսքերը սահմանափակ են և մղվում են միայն մեկ աղբյուրից. մեկ-երկու կայք է գործում, և մեկ հեռուստատեսություն, ֆեյսբուքում ակտիվ չեն, այլ սոցիալական կայքերում՝ ևս»,- ասաց նա:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Հայաստանն ամեն օր հզորանալով կարող է կանխել Նախիջևանից սպասվող վտանգը, անհրաժեշտության պարագայում՝ հաղթահարել այն: Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը հավաստեց, որ պայքարն ամենօրյա է. «Մենք պայքարում ենք բնակչության համար, մենք չենք պայքարում տարածքի համար,- ասաց նա:- Պայքարում ենք, որ հայն ապրի անվտանգ: Ինչքանո՞վ է հավանական հայկական էթնիկ տարրի խաղաղ համակեցությունն ադրբեջանցիների հետ. մենք ունենք արտահոսք դեպի Ղրիմ դեռ 12-րդ դարից: Այսօր ինչքանո՞վ է ճիշտ, զոհաբերելով նոր կյանքեր, վերցնենք նոր տարածք, որը չենք կարող վերաբնակեցնել»:

Վլադիմիր Վարդանյանին հակադարձեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը. «Այս պահին ակտիվ օգտագործելու տեսանկյունից տարածք հանձնել-չհանձնելը դիտարկելն անընդունելի է: Գուցե դու տարածքում բնակչություն չունես, բայց դա կապ չունի: Կանադան, որի 9.5 մլն կիլոմետրի վրա ապրում է ավելի քիչ բնակչություն, քան՝ Արցախում, վերջերս Գրենլանդիայի մոտի մի կղզու շուրջ բախում ունեցավ: Խնդիրը, որ բարձրացնում էր Կանադան, այսպես էր հնչում. «Ենթադրում են, որ 50-100 տարի հետո եղանակը կարող է տաքանա, սառույցները հալվեն, ճանապարհներ բացվեն ու սկսեն նավեր երթևեկել, ու հանկարծ մենք այդ ուղիների վրա վերահսկողություն չունենանք»: Տարածք զիջելու մասին չմտածենք»,- ամփոփեց Պապյանը:
«Նախիջևան» հայրենակցական միության փոխնախագահ Հովարիկ Համբարձումյանը նշեց, որ մեր սերունդները պիտի չմոռանան Նախիջևանի հարցը. «Պիտի հիշենք՝ ինչ ենք կորցրել, ինչ ունենք այնտեղ»,- ասաց նա՝ կարևորելով հարմար պահի սպասելն ու հոգեբանորեն պատրաստ լինելը: «Նախիջևանը մեր կորցրած հայրենիքն է»,- ընդգծեց Հ.Համբարձումյանը:

Լևոն Ստեփանյանն էլ խոսեց խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ աշխատելու կարևորության մասին. «Ադրբեջանում կա հատուկ քարոզչություն. ունե՞նք մենք դա: Արդյո՞ք այն, ինչ ունենք, կգործի՞ պատերազմի ժամանակ: Խաղաղ պայմաններում պետք է շատ աշխատենք այս ուղղությամբ. մեր ռադիոն իրենց մոտ պիտի լսվի ու պիտի թուրքերեն խոսի, իրենց համար թերթեր պիտի տպվեն, ինչ-որ ձևով տարածվեն: Կոնցեպտ պիտի լինի՝ մեկ կոնցեպտ այս հարցով արտաքին գործերի նախարարության, Սփյուռքի նախարարության, Անվտանգության խորհրդի համար: Մենք մեր բանավեճերը պիտի կազմակերպենք ոչ թե միայն հայերով, այլև՝ ռուսների հետ՝ հարյուր տոկոսով կարող ենք գտնել ռուսներ, նաև՝ պարսիկներ, որ կուզեն մասնակցել այսպիսի քննարկումների: Արցախում խփում են մեկ զինվոր, Նախիջևանի հատվածում երկուսին խփենք: Որ նրանք իմանան, որ այսօր պիտի տուն չկառուցեն, քանի որ վաղը հայերը կարող է գան-գրավեն»,- ամփոփեց իր խոսքը գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը:

Երվանդ Բոզոյանն էլ կարծիք հայտնեց, որ մեծ պատերազմի անխուսափելիությունը տեսանելի է, քանի որ այս խնդիրը չի լուծվում, Ադրբեջանը հզորանում է, իսկ Նախիջևանը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի: «Տարածքի ազատագրման անհրաժեշտությունը բխում է ոչ այնքան պատմական, որքան՝ անվտանգության խնդրից»,- նշեց քաղաքագետը:

«Նախիջևանը և՛ ազգային անվտանգության արժեք ունի, և՛ ական է, և՛ հնարավորություն,- ամփոփելով հանդիպումը՝ նշեց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը,- առանց ուռճացնելու՝ Հայաստանի անկախությունն անցնում է Նախիջևանով, Հայաստանի զարգացումն անցնում է Նախիջևանով: Նախիջևանը միանշանակ խնդիր է լինելու անխուսափելի մեծ խնդրի ժամանակ: Եվ հուսամ, որ Նախիջևանից եկած այդ խնդիրը ամենամեծ հարցը կլինի հենց ադրբեջանական Նախիջևանի համար»:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ