«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Հասարակություն

Չարաշահումներ սոցիալական ծառայության Վանաձորի և Սպիտակի տարածքային գործակալություններում. հարուցվել են քրգործեր

Լոռու մարզի դատախազությունում հերթական քրեական գործերն են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետների կողմից սպասարկման տարածքում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու վերաբերյալ:

Բացի այդ, Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2008-2018թթ., տարբեր ժամանակահատվածներում, Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մի քանի մասնագետներ իրենց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու համար պահանջել և ստացել են յուրաքանչյուր տարվա մեկից մինչև չորս ամսվա նպաստի գումարը:

Այս հաղրոդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ նաև առ այն, որ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետը, 2012-2017թթ. իր սպասարկման տարածքների սոցիալական անապահովության նպաստից օգտվող 7 բնակիչներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել և ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 1.058.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Առկա են տվյալներ՝ որ նույն բաժնի մասնագետները 2008-2017թթ. նույնպիսի գործողություններ են կատարել սոցիալական անապահովության նպաստից օգտվող 4 շահառուների օգտին՝ դրա դիմաց պահանջելով և ստանալով խոշոր չափերի՝ 769.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն

Բացի դրանից, ըստ նախապատրաստված նյութերի, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցները նախնական համաձայնության են եկել «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ և, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց 2 անձանց գիտության, տարածքային գործակալության համակարգչային բազայում վերջիններիս սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց անվամբ ապօրինի ձևակերպել են ընտանեկան նպաստներ: Ապա գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով կազմել են կեղծ ցուցակներ և անձամբ ստանալով՝ խարդախության եղանակով հափշտակել նրանց անվամբ ելքագրված զգալի չափերի՝ 348.000 ՀՀ դրամ գումարը:

Միաժամանակ, ձեռք բերված առերևույթ փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, իրենց լիազորությունների շրջանակում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու միջոցով անչափահաս Մ. Ռ.-ին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը սահմանելու և արդյունքում հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար, 2018 թվականի մարտ ամսին վերափորձաքննության ժամանակ, որպես կաշառքի միջնորդ հանդես եկող աշխատակցի միջոցով, պահանջել են 80.000 ՀՀ դրամ կաշառք:

Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն ժամանակահատվածում Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի 2 բնակչի կողմից ներկայացված հաղորդումների առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության առաջատար մասնագետը 2009-2017թթ. իրենց սպասարկման տարածքներում բնակվող 2 շահառուներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ օպերատորի միջոցով պահանջել և ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 1.227.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Երկու քրեկան գործերն էլ նախաքննություն իրականացնելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ​ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: