«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Տնտեսություն

Վանաձորյան բանկոմատները «սիրալիր մերժում» են․ «Արդշինբանկ»-ը խախտում է իր քարտապանների հետ կնքած պայմանագրերը

Այն, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի որոշ բանկոմատներ երկար ժամանակով կարող են չաշխատել՝ անհարմարություններ պատճառելով բաժանորդներին, արդեն նորություն չէ։ NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է նման «խափանումներին»։ 

Պարզվում է, նման դեպքերում, մարզերում վիճակն ավելի անմխիթար է։ Մասնավորապես Լոռու մարզկենտրոն Վանաձորում բանկոմատները «քմհաճույքով» են աշխատում, իսկ թե կոնկրետ ում՝ դա արդեն հարցի մյուս կողմն է։

Չի քննարկվում, որ Վանաձորրի105 000 բնակչության պարագայում գործում է Արդշինբանկի 2 մասնաճյուղ և ընդամենը 3 բանկոմատ։ Հարմարվենք այն մտքի հետ, որ քաղաքը փոքր է և ավելին հարկավոր չէ, սակայն հարկ է նկատել, որ այս բանկերն ու բանկոմատները համաչափ չեն տեղակայված․ նախ՝ երկու մասնաճյուղն էլ գործում է միևնույն փողոցի վրա՝ Գրիգոր Լուսավորիչ 38 և 54բ հասցեներում։ Բնականաբար բանկոմատներից երկուսը գտնվում են անմիջապես բանկերի հարևանությամբ, իսկ երրորդը՝ ավելի կենտրոնական մասում։

Չի քննարկվում նաև այն, որ գումար հանելու համար ծայրամասի բնակիչները ստիպված են հասնել քաղաքի կենտրոն։ Խնդիրն այն է, որ հասնելով կենտրոն՝ հնարավոր է քաղաքացուն այդպես էլ չհաջողվել կանխիկացնել գումարը։

Այդպես օրինակ, կիրակի օրը «Արդշին»-ի բանկոմատների աշխատանքը կաթվածահար էր եղել․ 3 բանկոմատից մեկը «սիրալիր զգուշացնում» էր, որ անսարքություններ կան և չի կարող սպասարկել, իսկ մյուս երկուսը գումար չէր կանխիկացնում, քանի որ անդորրագիր չէր կարող տպել․․․

Իհարկե քաղաքում կան էլի բակոմատներ, սակայն գաղտնիք չէ, թե որքան տոկոսներ են պահվում, այլ բանկերի բանկոմատներից պգտվելու դեպքում։ Մյուս կողմից էլ, հաճախորդն այդ պահին այլընտրանք չունենալով, ստիպված օգտվում է այլ բանկոմատից՝ «հարստացնելով» բանկիրներին։

Ներքին պայմանավորվածություն է սա, թե աշխատանքի վատ կազմակերպում, կարևոր չէ ու հաճախորդին դա չի հետաքրքրում։ Հաճախորդն ուզում է պարզապես պատշաճ սպասարկվել, ինչպես պայմանագրով է նախանշված, մինչդեռ «Արդշինբանկ»-ը շարունակում է նրան անհարմարություններ պատճառել՝ խախտելով անթերի սպասարկման իր պարտավորությունը և մնալով անպատիժ։