«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Հասարակություն

Պաշտոնական դիրքի չարաշահման պատճառով համակարգից հեռացված պաշտոնյան նորից պաշտոն է ստացել

ՀՀ ոստիկանության պետի 2018 թ. հուլիսի 21-ի հրամանով ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Էդիկի Խաչատրյանը:

Հետաքրքրական է, որ ոստիկանության համակարգում նման կարևոր պաշտոն զբաղեցրած պաշտոնյան շուրջ երկու տարի՝ 14.04.2016-01.02.2018թթ՝ գրանցված է եղել կադրերի ռեզերվում, պատճառն այն է, որ Արթուր Խաչատրյանը նախկին ոստիկանապետի հրամանով կադրերի ռեզերվ էր ուղարկվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման պատճառով:

Այսպես, բավականին երկար ժամանակ՝ 06.06.2011 - 23.02.2016 թթ, Արթուր Խաչատրյանը Պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական պահպանության բաժնի պետն է եղել, այնուհետև տեղափոխվել է Էրեբունու պահպանության բաժնի պետ, որտեղ ընդամենը մեկ ամիս է պաշտոնը զբաղեցրել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Խաչատրյանն ու իր հաշվապահը՝ Կարինե անվամբ, աշխատանքից ազատվել են, երբ ստուգումների ընթացքում չարաշահումներ են բացահայտվել: Կան նաև տեղեկություններ, որ սկանդալի մեջ հայտնված Արթուր Խաչատրյանը չարաշահումներ իրականացնելիս մենակ չի գործել, նրա անվան հետ կապվում էր նաև այն ժամանակ Պետական պահպանության գլխավոր վարչության պետ ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանի անունը, ով ևս նույն դեպքի պատճառով Վլադիմիր Գասպարյանի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել, վերջինս դեռևս ռեզերվում է:

Սկանդալային պաշտոնյաների ետ վերադարձը լրջագույն խնդիրների առաջ կարող է կանգնեցնել համակարգը, իսկ Նոր Հայաստանի ընդհանուր գաղափարը չվարկաբեկված մարդկանցով պետական ապարատը հագեցնելն էր:

Ի՞նչ կփոխվի Հայաստանում, եթե ոչ թե արմատական փոփոխություններ արվեն, այլ՝ փոխատեղություններ: Բնականաբար, կմնա այն, ինչ եղել է՝ կշարունակի ծաղկունք ապրել կոռուպիցան, կաշառակերությունը, չարաշահումները, ատկատն ու անարդարությունը: