Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Հասարակություն

Կոտայքի նորանշանակ մարզպետը պետական բյուջեով սեփական տուն է կառուցում. սրա համա՞ր է սահմանափակվում ազատ խոսքը

«Իմ թիվ մեկ առաջնահերթությունը Կոտայքի մարզում լինելու է Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու. ամեն ինչ լինելու է օրենքներով ինձ վերապահված լիազորությունների ու պարտավորությունների շրջանակներում»:

Այս հայտարարությունը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արեց իր նշանակումից անմիջապես հետո՝ լրագրողների հետ ունեցած հարցազրույցի ժամանակ: 

Դրանից շատ չանցած՝ մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Մասնավորապես, նշվում էին ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի անուններ: Հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե վենդետա չի լինելու՝ մարզպետը սպառնացել է գյուղապետերին, թե ոչ մի տեղ չխոսեն այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես, իրենց համար կարող է վատ լինել:

Հատկապես հեղափոխությունից հետո նշանակված պաշտոնյայի համար այս անվայելուչ պահվածքը մարսելուց հետո, Պետրոսյանն այժմ էլ որոշել է ձեռքը գցել ուր պատահի՝ համեղ պատառներ պոկելու համար: Աստիճանաբար նրա ախորժակը մեծացել է ու որոշել է դիզել իր տակը։

Համենայն դեպս, այդ մասին են վկայում NEWSPRESS.am-ին հնչեցրած ահազանգերը: Մի շարք քաղաքացիներ դժգոհում են մարզպետի պահվածքից:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանը վատնում է պետական բյուջեն, այսինքն՝ այն գումարները, որոնք պետությունից հատկացվել է մարզին՝ առաջնահերթ խնդիրները լուծելու համար:

Ասում են, որ դեռ նոր պաշտոն ստացած մարզպետը, մարզում առկա բազում խնդիրները լուծելու փոխարեն,  մեծ թափով տուն է կառուցում իր համար: Մեզ ահազանգող քաղաքացիները NEWSPRESS.am-ին են տրամադրել առանձնատան նկարներից, որոնք հաջողվել է նրանց լուսանկարել, սակայն խնդրել են չբացահայտել իրենց ինքնությունը:

Քաղաքացիների խոսքով՝ շինարարական աշխատանքները շատ արագ են առաջ ընթանում: Հավանաբար, մարզպետն արդեն զգում է իր տակ երերացող հողը, որը դեռ չէր ամրացել:

Այս ֆոնին՝ վատ չէր լինի, եթե վարչապետն ուշադրություն դարձներ իր նշանակած կադրերի կատարած աշխատանքների վրա, հատկապես երբ նրանք մեկը մյուսի հետևից իրենց անհեթեթ հայտարարություններով կամ քայլերով, մեղմ ասած, «քաշում» են իրեն: Արդեն իսկ ազատման դիմում գրած «նորանշանակ» պաշտոնյաները վկա:

Մյուս կողմից էլ՝ չի բացառվում, որ հենց Ռոմանոս Պետրոսյանի ու մյուսների թերացումները հաշվի առնելով է Նիկոլ Փաշինյանը սահմանափակումներ դնում ազատ խոսքի ու տեղեկատվության վրա. նա, ով համարձակվի խոսել նորանշանակ պաշտոնյաների առանաձնատներ կառուցելու, նրանց կողմից բյուջե վատնելու, սխալ աշխատելու կամ պարզապես ոչինչ չանելու մասին՝ ԱԱԾ-ն նրան այցի կգնա...