Աբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել
Հասարակություն

«Ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել»․ հին իշխանությունից տուժած և նորից մերժված ընտանիքը որոշել է լքել երկիրը (ֆոտո)

Էջմիածնի բնակիչ Սարգիս Աբրահամյանը պնդում է, որ նախկին իշխանության կողմից ոտնահարվել են իր մոր՝ Անահիտ Աբրահամյանի իրավունքները, և ինքը որոշել է նոր իշխանության օրոք վերականգնել արդարությունը։

Սարգիս Աբրահամյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես իր մայրն  ավելի քան 20 տարի ազնիվ ու անաչառ աշխատել է Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնում, սակայն նրա նկատմամբ անարդար են գտնվել և չհիմնավորված պատճառներով հեռացրել աշխատանքից։

Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Անահիտ Աբրահամյանի և Անձնագրային և վիզաների վարչության պետի միջև տարաձայնություններ են առաջացել։ Անահիտ Աբրահամյանի որդու՝ Սարգիս Աբրահամյանի խոսքով՝ Անձնագրային և վիզաների վարչության պետը՝ Ալինա Զաքարյանը, լինելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին, չարաշահել է իր դիրքը, պաշտոնն ու լծակները։

Մեր զրուցակցի խոսքով՝ Սերժ Սարգսյանի համակուրսեցին ցանկացել է իր ընկերուհուն վերականգնել անձնագրային բաժանմունքում՝ նշանակելով անձնագրային բաժանմունքի պետ, այսինքն՝ իր մոր փոխարեն, ու քանի որ դրա համար նա պետք է ազատվեր աշխատակցուհուց, ուստի սկսել է հետապնդել նրան՝ պատեհ-անպատեհ առիթներով կշտամբելով ու նկատողություններ անելով նրան։

«Մայրիկիս ասել է, որ դիմում գրի, հեռանա, բայց ինչի՞ համար, եթե նա ազնիվ ու անկաշառ աշխատել է․․․ հետո «Հայկական ժամանակ»-ում լույս տեսավ մի հոդված, որն էլ առիթ դարձավ մորս ազատելու համար, բայց դա անհիմն էր»,- ասում է Սարգիս Աբրահամյանն ու պատմում, որ «Հայկական ժամանակ» օրաթերթով 2001 թվականի հունվարի 27-ին լույս է տեսնում մի հրապարակում՝ «Անձնագրային բիզնեսը ծաղկում է», որի հիման վրա էլ ազատել են իր մորը։

«Նյութի հեղինակը ներկայացրել է, թե ինչպես ինչպես է իր եղբայրն իբր դիմել Արմավիրի անձնագրային բաժանմունք, որտեղ ծառայության համար նրանից պահանջել են 15․000 դրամ»,- ասաց մեր զրուցակիցը։

Այս ցուցմունքի հիման վրա կատարվել է ծառայողական հետաքննություն, որի ավարտին չսպասելով՝ Անձնագրային և վիզաների վարչության պետ Ալինա Զաքարյանն աշխատանքից ազատել է Անահիտ Աբրահամյանին։ 

Ավելի ուշ, հետաքննության արդյունքում պարզվել է, որ Անահիտ Աբրահամյանը գործին չի առնչվում։

«Անգամ դատախազությունում 2 անգամ կարճել են գործը՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով, բայց Հայկ Հարությունյանն այդպես էլ մայրիկիս չի վերականգնել իր գործում»,- ասում է Սարգիս Աբրահամյանն ու ցույց տալիս դատախազության պատասխանը։

Վերջին անգամ, Սարգիսի մայրն աշխատանքում վերականգնվելու համար դիմել է 2006 թվականին։ Այս ամենից հետո 1 տասնյակից ավելի տարի է անցել, բայց, Սարգիս Աբրահամյանի խոսքով, արդարությունն այդպես էլ չի վերականգնվել։ Միայն այսօր, երբ երկրում իրավիճակ է փոխվել, Սարգիս Աբրահամյանը որոշել է կրկին դիմել պատկան մարմիններին։

«Շարժման ժամանակ մոտեցա Նիկոլ Փաշինյանին, խնդիրը ներկայացրի, ասաց՝ դե մենք էլ դրա համար ենք դուրս եկել փողոց ու դրա համար ենք քայլում։ Ես էլ դուրս եկա, անգամ «Զվարթնոց» օդանավակայանի փակման ակցիային եմ մասնակցել, բայց էսօր իմ հարցում ինձ դրական պատասխան չեն տվել․․․ Ես չեմ ուզում ասել, որ զուտ իմ խնդրի համար եմ մասնակցել շարժմանը, մասնակցել եմ, որ երկրում արդարություն լինի, իրավիճակ փոխվի, բայց էլի ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվել։ Մարդիկ անցան իշխանության գլուխ, մոռացան իրենց խոստումները»,- ասում է Սարգիս Աբրահամյանը։

Նա դիմել է նաև «Հայկական ժամանակ»-ի տնօրենին, նույն իրեն՝ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հոդվածը հերքելու կամ վերանայելու խնդրանքով, սակայն իրենց պատշաճ ուշադրության չեն արժանացրել և անտեսել են խնդրանքը։

Սարգիս Աբրահամյանը նկատում է, որ դիմել են Վալերիյ Օսիպյանին, բայց վերջինս մերժել է վերականգնել՝ պատճառաբանելով, որ մայրն արդեն 5 տարուց ավելի է, ինչ չի աշխատում։

 

«Էսօր արդարությունը մենակ իրենց համար է․ միջնակարգ դպրոցն ավարտած մեկը կարող է պաշտոն զբաղեցնել, իսկ իմ մայրը՝ ո՞չ․․. նույնն է, ոչինչ չի փոխվել»,-ասում է Սարգիս Աբրահամյանն ու հավելում, որ իր մայրն ու հայրը վճռական են տրամադրված, եթե այս խնդրին դրական լուծում չտան, ապա ընդմիշտ կլքեն երկիրը, քանի որ այստեղ ապագա չեն տեսնում։

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը