«Եթե կարիք լիներ` մամուլին կհրավիրեինք». Է.Նալբանդյանը` լրագրողներին
Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փակ նիստ է հրավիրվել, որին մասնակցում է նաև Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Լրագրողների հարցին, թե հանդիպման օրակարգում ի՞նչ հարցեր են նախատեսում քննարկել, ԱԳ նախարարը պատասխանեց, որ փակ նիստից առաջ ոչինչ չի ցանկանում խոսել, հատկապես, որ լրագրողներին չեն հրավիրել . «Ուզում եք մինչև մտնելը խոսե՞մ …. եթե կարիք լիներ` մամուլին կհրավիրեինք, բայց մամուլը հրավիրված չէ»,-ասաց նա:
Newspress.am-ին հայտնի դարձավ, որ նիստի ընթացքում նախատեսված է քննարկել ԵԽԽՎ–ում Ղարաբաղի վերաբերյալ աղմկահարույց զեկույցի լիագումար նիստի օրակարգ մտցնելու, Բակո Սահակյանի՝ Մոսկվայում արված հայտարարությունը՝ Ստեփանակերտի օդանավակայանը հարկ եղած դեպքում հակաահաբեկչական նպատակներով տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաեւ Փարիզի ահաբեկչությունն ու Արցախի կարգավորման շուրջ վերջին աղմկահարույց հայտարարությունները: