Միքայել Հարությունյանին «չեն գտնում», բայց միջազգային հետախուզում չեն հայտարարել
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է, սակայն, պարզվում է, ո՛չ «Ինտերպոլով»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Վալերի Օսիպյանը հայտարարեց նաև, որ իրավապահներին դեռ հայտնի չէ՝ Հարությունյանի գտնվելու վայրը։
Սա այն դեպքում, երբ դեռևս մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ Միքայել Հարությունյանը Մոսկվայում է։
Ինչևէ, պատասխանելով հարցին, թե արդյոք անհրաժեշտություն չկա՞ Հարությունյանին «հայտնաբերելու» համար դիմել «Ինտերպոլին», Օսիպյանն ասաց, թե «այդ հարցով զբաղվում ենք»։