«Մահացու սելֆի»․ Վրաերթից հետո մարզիկը սելֆի է արել ու այն հրապարակել Ինսթագրամում
Յակուտիայում բնակվող մարզիկն ավտովթարի է ենթարկվել ու վթարից անմիջապես հետո շտապել է լուսանկարվել ու նկարը տեղադրել Ինսթագրամում։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Մարզիկն ու իր մարզիչը՝ Ալեքսեյ Անդրեևը, վրաերթի են ենթարկվել միկրոավտոբուսի կողմից՝ Յակուտիայի երկրամասում։ Վթարից անմիջապես հետո, վթարի ենթարկված մարզիկը լուսանկար է հրապարակել Ինսթագրամում։ Լուսանկարում Անդրեևը կոտրած ծնոտով ընկած է ասֆալտին։
Անդրեևի հետևորդների մեծ մասն առողջություն է մաղթել մարզիկին, իսկ ոմանք էլ շտապել են նրա կատարած արարքը քննադատել։