Ողբերգական վրաերթ Երևանում. զոհը 40-45 տարեկան կին է. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 36-ամյա Կարեն Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 01 MP 010 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված 40-45 տարեկան կին հետիոտնի:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված, վրաերթի ենթարկված կինը մահացել է: