Ողբերգական դեպք Ռուսաստանում․ 11-ամյա երեխան ցած է ընկել բարձրահարկ շենքից ու մահացել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում քննիչները պարզում են բարձրահարկ շենքից ցած ընկած երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր։ Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 11-ամյա երեխայի դիակ, որի վրա եղել են կոտրվածքի հետքեր։ Միջադեպի վայր ժամանած քննիչները աշխատանքներ են իրականացնում պարզելու համար, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել։
Ըստ նախնական տեղեկությունների` 11-ամյա երեխան ցած է ընկել բարձրահարկ բնակելի շենքի 10-րդ հարկից։ Այս պահի դրությամբ հարցաքննվում են երեխայի ծնողներն ու հարազատները, ովքեր միջադեպի պահին եղել են տանը։
Նոր մանրամասների դեպքում` կտրվի լրացուցիչ տեղեկություն։