Քոչարյանի գործով Գլխավոր դատախազության բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան: Այս մասին հայտնեցին Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությանից:
Երեկ՝ օգոստոսի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: