Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը
Հասարակություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբար»-ի երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբար»-ում ում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցած երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ: Ներկայացնենք հայտարարությունը՝ ամբողջությամբ:

«Այսօր՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին, Facebook սոցիալական ցանցում եւ մի շարք լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել «Հասմիկ ճամբար»-ում երեխաների մասնակցությամբ տեղի ունեցած ՈւՀԱ-ից (КВН) լուսանկարների հրապարակման մասին, որոնցում տղաները աղջկա հագուստով են, ընդ որում լուսանկարներում տվյալ երեխաների դեմքերը փակված չեն: Քաղաքացիական հասարակության անդամները, ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործընկերները գործակալությանը հայտնել են դեպքի մասին՝ մտահոգություն հայտնելով այն մասին, որ երեխաների անձնական տվյալների (լուսանկարի) հրապարակումը կարող է վնասել երեխաներին (երեխաների լավագույն շահին):

Հաշվի առնելով լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաեւ երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը՝ Գործակալությունը «Հասմիկ ճամբարի» երեխաների լուսանկարները հրապարակելու հետ կապված դիմել է լրատվական կայքերին, որպեսզի երեխաների դեմքը լուսանկարներում փակեն (երեխաներն ապանձնավորվեն)։ Արդյունքում, բոլոր այն կայքերը, որոնց դիմել է գործակալությունը, արդեն տեղադրել են փակ դեմքերով լուսանկարներ՝ հեռացնելով սկզբում տեղադրածները։ Երեխաներին ապանձնավորվել են նաեւ առցանց լրատվամիջոցներով լուսանկարների հրապարակման սկզբնաղբյուր հանդիսացած օգտատիրոջ գրառման մեջ:

Միաժամանակ, այս դեպքն ընդունելով որպես առիթ՝ գործակալությունը հարկ է համարում կրկին անդրադառնալ երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը եւ հիշեցնել, որ երեխան, նրա անձնական կյանքը եւ անձնական տվյալները, երեխայի ֆիզիկական և հոգեբանական հասունության ոչ բավարար մակարդակով պայմանավորված՝ ավելի շատ պաշտպանության կարիք ունեն: Դա նշանակում է, որ երեխայի ոչ հասուն լինելը, որը նրան դարձնում է խոցելի, պետք է փոխհատուցվի համարժեք պաշտպանությամբ և հոգատարությամբ:

Երեխաների անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում լրատվամիջոցը (լրագրողը) պետք է զգուշավորություն ցուցաբերի երեխային չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ: Իր հերթին այն կազմակերպությունը (հաստատությունը), որը տնօրինում է երեխաների անձնական տվյալներ կամ որի հոգածության ներքո են գտնվում երեխաներն, իր հերթին պետք է երեխայի անձնական կյանքի պաշտպանությանն առաջնային ուշադրություն դարձնի և բավարար միջոցներ ձեռնարկի երեխաների անձնական տվյալների անօրինական մշակումը բացառելու համար։

Այս կապակցությամբ երեխաների անձնական տվյալներ մշակողներին, նաեւ՝ լրագրողներին առաջարկում ենք ծանոթանալ եւ առաջնորդվել ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության խորհրդատվական որոշմամբ՝ Երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ , ինչպես նաեւ գործակալության կողմից մշակված՝ Երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ուղեցույցով, որտեղ առանձին բաժնով ներկայացված է նաեւ զանգվածային լրատվության միջոցներով երեխաների անձնական տվյալների հրապարակման լավագույն փորձը:

Անձնական տվյալների ոչ իրավաչափ մշակման կամ ոչ իրավաչափ մշակման կասկածների ցանկացած դեպքում անձնական տվյալների սուբյեկտները (այդ թվում երեխաներն իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով եւ անգամ անձամբ) կարող են դիմել Գործակալությանը՝ իրենց անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար»: