«Հպարտ եմ, որ մասնակից եմ եղել այս կարևոր գործին». Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Երևանում մեծ հանդիսավորությամբ բացվեց հայ֊չինական բարեկամության դպրոցը։
Շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց մտահղացմամբ և աշխատանքով իրականություն դարձավ այս նախագիծը։
Հպարտ եմ, որ մասնակից եմ եղել այս կարևոր գործին։
Բարի երթ դպրոցին և կանաչ ճանապարհ նրա բոլոր ապագա շրջանավարտներին»։