«Հրապարակ». Մի քանի օր է՝ Բելգիայի թագավորը Հայաստանում է՝ ընտանյոք հանդերձ
«Հրապարակ» թերթը գրում է.
Մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում Բելգիայի թագավորը՝ ընտանյոք հանդերձ։ Այցը մասնավոր է՝ հանգստի նպատակով, և արքայական ընտանիքի որոշմամբ՝ կոնֆիդենցիալ։
Նրանք, մեզ հասած տեղեկություններով, հանգրվանել են «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում, մնալու են մոտ 10 օր և ոչ մի պաշտոնական հանդիպում չեն ունենալու, լրագրողների հետ շփումներից էլ խուսափում են։ Ծրագիրը բացառապես մշակութային է՝ Տաթև, Էջմիածին և այլն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում