Աբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել
Հասարակություն

«Ձեր իսկ կառավարության որոշ մարմիններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում»․ Աշոտ Գրիգորյանի բաց նամակը՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հանրապետության հրպ., Կառավարական տուն 1
ք. Երևան, 0010, Հայաստանի Հանրապետություն

Բաց նամակ

Մեծարգո պարոն վարչապետ,

Ինչպես տեղյակ եք, «EU-Asia» BFC Հոլդինգն իրականացնում է աուդիտ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում: Չնայած Հոլդինգի ակտիվ աշխատանքներին և այս գործի նկատմամբ Ձեր ունեցած հատուկ դրական վերաբերմունքին, Ձեր իսկ կառավարության որոշ մարմիններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում հանրապետության համար կենսական կարևորություն ունեցող այս ծրագրի իրականացման հարցում:

Նախկին կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, որպես թիրախ ընտրել էր Հոլդինգը, որի դեմ սակայն նրանց գործառույթներն անարդյունք ավարտվեցին: Այսօր թիրախը դարձել է «EU-Asia» BFC Հոլդինգի և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Իսկ Հոլդինգի և նրա նախագահի ծրագրերի դեմ հանդես եկող մարմինը, որքան էլ արտառոց լինի, ՀՀ ԱԳ նախարարությունն է՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարությամբ, իսկ կատարողներն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը և Չեխիայում ու Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն են:

Դեղին ԶԼՄ-ներում հայտնվել են նյութեր, որտեղ, այսպես կոչված, դեսպանը բանսարկություններ է տարածում, և իր լոբբիստական գործերով հայտնի ԵՀՄՖ-ի և նրա նախագահի ու Հայաստանում արտակարգ լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնող Հոլդինգի դեմ: Ս.թ. հուլիսի 2-ին ԱԳ նախարարությունը կազմակերպում է ճեպազրույց, որի ընթացքում մամուլի խոսնակը ներկայացնում է նույն բանսարկությունները: Զավեշտալին այն է, որ որպես նյութ ԱԳ նախարարության կողմից օգտագործվում է 2004թ. ազերիների ֆինանսավորմամբ՝ սլովակյան մասնավոր հեռուստակայաններից մեկի պատրաստած բանսարկությունը, որը հեռարձակվել է 2004թ. հոկտեմբերի 14-ին: Այդ թվականը նշանավոր էր ԵՀՄՖ նախագահ դոկտոր Գրիգորյանի համար. նա կարողացել էր կազմակերպել Սլովակիայի ՊՆ-ից հսկայական քանակությամբ՝ Հայաստանի համար հույժ կարևոր ռազմատեխնիկայի փոխադրում ՊՆ (2004թ. օգոստոսից 2005թ. հունիս): Այնուհետև, դոկտոր Գրիգորյանը կարողացել էր Սլովակիայի Ազգային խորհրդում կազմակերպել Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևի քննարկումը (30.11.2004թ.) և հաստատումը (բանաձևն ընդունվեց առանց դեմ ձայների): Ազերիների կողմից ֆինանսավորված կոմպրոմատն իր մեջ գոնե մեկ կետ չի պարունակում, որ համապատասխանի իրականությանը: Դա զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ ՀՀ ԱԳ նախարարությունն այն օգտագործում է այսօր՝ գումարելով կեղծիքին ևս մի շարք կեղծիքներ. 2004 թվականի փոխարեն տարեթիվը ներկայացվել է որպես 2014 թիվ, որն ահավոր կեղծիք է, և նյութում ստերի ծավալը բազմապատկվել է:

Վերջին նյութը, որը ԱԳ նախարարությունը ներկայացրել է դեղին մամուլին ամբողջովին ուղղված է Նաիրիտի վերաթողարկման և ՀՀ կառավարության, ասել է թե անձամբ Ձեր դեմ, պարոն վարչապետ. մեզ հայտնի են Ձեր և Ձեր թիմի վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներն՝ ուղղված Նաիրիտի վերաբացմանը:

Նշենք, որ ազերիների կողմից ստեղծված կոմպրոմատը մեկ ամիս առաջ ԱԳ նախարարությունը տարածել է նաև դոկտոր Գրիգորյանի դեմ Սլովակիայում՝ հասցեագրելով այն կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, Ազգային խորհրդի անդամներին, ընդ որում, ներկայացնելով այն որպես 2014 թվականի նյութ: Արդյունքում, որոշ ֆինանսական ինստիտուտներ մորատորիում խնդրեցին Հոլդինգից՝ Հայաստան ներդրումները ֆինանսավորելու հարցում:

Պարոն վարչապետ, ս.թ. հուլիսի 13-ին analitik.am կայքը, հղում անելով «Ժամանակ» թերթին, գրեց.

«Ինչպես հայտնի է, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ։ Նա, լինելով դեսպան, ըստ էության, աշխատել է որպես բրոքեր և զբաղվել է նախկին պաշտոնյաների՝ Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյանի, ԱԻՆ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարները Չեխիա տեղափոխելով և անշարժ գույք ու այլ ունեցվածք գնելով։ Շատ շուտով նա պաշտոնանկ է արվելու, և ԱԱԾ-ն սիրով սպասում է վերջինիս պարզաբանումներին, թե նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է արտերկիր տեղափոխել և իր միջոցով ինչ գույք ձեռք բերել»։
Ընդ որում, հոդվածը ներկայացված էր ԱԱԾ պետ պարոն Վանեցյանի անունից և նրա լուսանկարով: Մինչև այսօր մենք չենք տեսել այդ հայտարարության արդյունքը, որի համար դիմում ենք Ձեզ՝ պարզելու, թե ինչպես ԱԱԾ-ի հայտարարությունը կարող է մնալ անհետևանք:

Պարոն վարչապետ, Ձեզ հայտնում ենք, որ Հոլդինգը ոչ միայն Նաիրիտի և քիմիական արտադրությունների վերականգնման իր ծրագիրն է պատրաստ ավարտին հասցնել, այլև ինչպես Ձեզ հայտնել ենք մեր նախորդ նամակներում, մենք կատարում ենք լուրջ աշխատանքներ նաև ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացնելու գործում, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների, պոչամբարների վնասազերծման և օգտագործման ու էներգետիկայի ոլորտներում:

Հուսով ենք, որ մեր փորձը լուրջ օրինակ կծառայի նաև ԵՀՄՖ անդամ բոլոր երկրների գործարարների, և ընդանրապես արտերկրի հայության այն հսկայաթիվ անհատների ու կազմակերպությունների համար, որոնք դիմել են ԵՀՄՖ-ին՝ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու խնդրանքով:

Հարգանքով՝
«EU-Asia» BFC Հոլդինգի նախագահություն

ք. Բրատիսլավա
23.08.2018թ.