ԻՊ-ը ցանկանում է ստանալ մուսուլմանների բոլոր հողերը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր պաշտոնական Dabiq ամսագրի էջերում հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ չի դադարեցնի հարձակումներն ընդդեմ Ռուսաստանի, քանի դեռ «ռուս խաչակիրները» չվերադարձնեն «անօրինաբար զավթած հողերը»:
Корреспондент-ը հայնում է, որ ծայրահեղական բնույթի ամսագրի վերջին` 12-րդ համարը համացանցում հրապարակվել է նոյեմբերի 18-ի երեկոյան: Ամսագրի շապիկին տեղադրված է Փարիզի ահաբեկչության լուսանկարը, որի համար պատասխանատվությունը ևս ԻՊ-ն է ստանձնել:
««Իսլամական պետությունը» կշարունակի հարձակումներ իրականացնել Ռուսաստանի նկատմամբ, քանի դեռ շարիաթը հետ չստանա մուսուլմանների բոլոր հողերը, որոնք անօրինաբար զավթել են ռուս խաչակիրները, քանի դեռ Ռուսաստանը գլխահարկ չի վճարել ստորացման ճանապարհով», – ասվում է հոդվածում:
Այդ նույն համարում հրապարակվել է այն ռումբի մասերի լուսանկարը, որը, զինյալների պնդմամբ, պայթել է Եգիպտոսում կործանված ռուսական A321 օդանավում` 224 մարդու կյանք խլելով: