ՕԵԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. թեկնածուն Մհեր Շահգելդյանն է
«Օրինաց երկիր» կուսակցությունը ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք ՕԵԿ տարածած հայտարարությունից:
«Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը: Նիստում միաձայն որոշում է կայացվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով: Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Տեղեկացնում ենք նաև, որ երկուշաբթի, օգոստոսի 27-ին, ժամը 12:00-ին ՕԵԿ գրասենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս:
Հրավիրում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցների ներկայացուցիչներին»: