Աբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել
Հասարակություն

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը հերքում, թե «Մարաթուկ» ներխուժելիս զինված չեն եղել և ո՞ւմ պատվերն է կատարել․ ականատեսները պատմում են

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցները զենքով ներխուժել են «Մարաթուկ» տուրիստական ընկերություն և խուզարկություն իրականացրել։ Այս մասին ընկերության ղեկավար Զորիկ Վարդանյանը հարցազրույց էր տվել «Iravunk.com» լրատվական կայքին՝ հայտնելով, որ «զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցներ»։ Այս հրապարակումից անմիջապես հետո, ՊԵԿ-ը պարզաբանել է, թե իբր իրենց «զենքով ներխուժման» մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշման հիման վրա։

Թե իրականում ինչ է տեղի ունեցել, NEWSPRESS.am-ը փորձեց պարզել ընկերության ղեկավար Զորիկ Վարդանյանից, ինչպես նաև խոսեցինք ականատեսների հետ։ 

Պարզվում է, որ «զենքով-զրահով գործակալություն ներխուժելու» մասին տեղեկությունը լիովին համապատասխանում է իրականությանը։ Ավելին՝ այդ պահին գործակալությունում եղել են այցելուներ, ովքեր սարսափով էին ներկայացնում տեղի ունեցածը։

Զորիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Մարաթուկ» տուրիստական ընկերություն են ներխուժել քաղաքացիական հագուստով մարդիկ ու, առանց ներկայանալու, մոտեցել են համակարգիչներին և բոլորին հրամայել դուրս գալ գրասենյակից։

«Հաճախորդներ էին նստած՝ 7-8 կին․ նրանց շատ կոպիտ դուրս հանեցին, ասացին՝ համակարգիչներին ձեռք չտաք, թե չէ կվնասազերծենք։ Քանի որ մտածեցի հանցագործ են, մոտեցա, հարցրեցի, թե ինչ իրավունքով են ներխուժել ու հրամաններ տալիս։ Ներկայացան որպես ՊԵԿ-ի ու հարկայինի օպերվարչության աշխատակիցներ։ Դրանից հետո, դրսում մեքենաներից իջան ու ավտոմատներով ներս մտան սև ժիլետներով մարդիկ»,- պատմեց Զորիկ Վարդանյանը։

Գործակալություն ներխուժած անձինք մտել են նաև ղեկավարի աշխատասենյակ և խուզարկել այն։ Բայց, մինչ խուզարկությունն սկսելը, ղեկավարի պահանջով խուզարկության թույլտվության թուղթ են ներկայացրել, որը սակայն թույլ չեն տվել, որ Զորիկ Վարդանյանը մինչև վերջ ընթերցի և հասկանա, թե ինչ հիմքով են խուզարկում։

«Աշխատողներից մեկը թուղթը տարավ ձեռքիցս։ Ասեցի՝ էս ո՞նց եք ձեզ պահում, ի՞նչ իրավունքով․ ասաց՝ էս ա «սպեցնազը» էստեղ կմտնի ու գետնին կպառկացնի բոլորիդ, կիմանաք՝ ինչ իրավունքով»,- ասում է Զորիկ Վարդանյանը, ով մտահոգվել է հաճախորդների ու աշխատակիցների անվտանգության համար, որոնց մեջ, ի դեպ, եղել է նաև հղի մի կին։

«Եկան, համակարգիչների պարունակությունը դատարկեցին ֆլեշկաների մեջ, վերցրին փաստաթղթեր և գնացին։ Ես մի բան հասկացա՝ այս ամեն, ինչը կազմակերպված էր, նրա համար էր, որ իմ գործակալության 30 տարվա բարի համբավը գցեն գետնին ու արհեստական խոչընդոտներ ստեղծեն ընկերության համար․․․ անձամբ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ տուրիստականները հանգիստ թողնեն։ Եթե վարչապետի հրահանգին չեն ենթարկվում, ուրեմն անձնական շահ են ունեցել․․․ Ես անպայման դատի եմ տալու այս «բանդային» և պահանջելու եմ փոխհատուցել բոլոր վնասները»,- ասում է Զորիկ Վարդանյանը:

Առայժմ զերծ մնանք մեկնաբանություններից և ներկայացնենք ականատեսների վկայությունները։

Ընկերության մշտական հաճախորդներից Գևորգ Համբարձումյանը պատմում է, որ գործով եկել էր ընկերություն, երբ տեսավ դրսում կանգնած զինված անձանց։ Չկասկածելով, որ խնդիրներ կան, նա ներս է մտել։

«Սպեցնազի տղերքը զենքով դրսում կանգնած էին։ Ներս մտա, տեսա մի 10-15 հոգով կանգնած էին ու գոռում էին աղջիկների վրա, թե դուրս եկեք։ Հարցրեցի՝ էս չե՞ք աշխատում, ասացին՝ չէ՛, ՊԵԿ-ը ստուգում ա անում էստեղ։ Ասացի՝ ի՞նչ ա, հանցագո՞րծ են բռնում, ի՞նչ են անում․․․»,- պատմեց Գևորգ Համբարձումյանը։

Մեկ այլ հաճախորդ էլ զայրացած ու նեղսրտած պատմեց․ «Եկել էի ընտանիքիս վաուչեռը վերցնեի․ երեկոյան պետք ա թռնեինք։ Ինձ ասում ա՝ գնա, հետո կգաս կվեկալես։ Ասում եմ՝ ո՞նց հետո կվեկալես, իրիկունն ընտանիքով թռնում եմ․․․ չեմ հասկանում՝ իրանք ի՞նչ իրավունքով են ինձ ասում՝ կգաս, հետո կվեկալես, ինչի՞ պետք ա ես տուժեմ»։

Մեզ հետ զրույցում կին հաճախորդներից մեկն էլ նշեց, որ ամեն ինչ սարսափելի էր այն աստիճան, որ կարծես «բոյեվիկ» ֆիլմ լիներ։

«Մի քանի րոպե չէինք հասկանում, թե ինչ է տեղի ունենում, ու դա վախեցնող էր․․․»,-ասաց այցելուն։

Այստեղ հարցեր են մնում անպատասխան․ երբ ՊԵԿ-ը հայտարարում էր, թե «զենքով-զրահով գործակալություն ներխուժելու» մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, չէ՞ր մտածում, որ կան ականատեսներ և կխոսեն այդ մասին։ Հարց է առաջանում նաև, թե ում, պատվերն էին իրականացնում ՊԵԿ աշխատակիցները, երբ վարչապետը հրահանգել է հանգիստ թողնել տուրիստական գործակալությունները։ Հարց է նաև, թե ինչու է ՊԵԿ աշխատակցին հետաքրքրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապը լինել-չլինելը, և ինչո՞ւ է նա այդ հարցը տվել ղեկավարին․․․ Մի խոսքով՝ կան բազում հարցեր այս միջադեպի հետ կապված, որոնք դեռ պարզաբանումներ են ակնկալում, բայց ոչ այնպիսին, ինչպիսին արդեն արվել է ՊԵԿ-ի կողմից՝ չհիմնավորված ու իրականությանը չհամապատասխանող։