Բացառիկ կադրեր․ ինչպես է գնդապետ Եղիազարյանը, նույն ինքը՝ Սերժի Արոն, փակում ակտիվիստների ճանապարհն ու խփում նրանց (տեսանյութ)
Դիլիջանում պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի տնօրեն Կորյուն Եղիազարյանը, ով այսօր ոգևորված փորձում է իր տեղն ամրապնդել ու գովերգում է Նիկոլ Փաշինյանին, եղել է նրա նախաձեռնության ընդդիմադիրը։
NEWSPRESS.am-ին են հասել լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է Կորյուն Եղիազարյանը փորձում ճնշել «Քայլ արա, մերժիր, Սեժին» շարժման ակտիվիստներին ու ինչպես է փակում նրանց ճանապարհը։
Կադրերից մեկում նա ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) խմբի հետ փակում է շարժմանը միանալ ցանկացողների ճանապարհը և նույնիսկ ոլորում է ակտիվիստներից մեկի գլուխը։ Այս տեսանյութը հետագայում հայտնվել է ուշադրության ներքո և շրջանակով առանձնացվել ու նշվել են այն մարդկանց անունները, ովքեր խոչընդոտել են շարժմանը։ Սակայն, չգիտես ինչու, գնդապետ Եղիազարյանը բոլորի աչքից վրիպել է։ Ահա նա․

Այսպես գնդապետ Կորյուն Եղիազարյանը, ով եղել է Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահը և հայտնի է որպես Սերժի Արո, այդ օրերին իր «սև գործն է» արել նաև այդ թեժ կետերում։
