Լիոնում չեղյալ կհայտարարվի «Լույսի տոն» ամենամյա փառատոնը
Լիոնի իշխանությունները ահաբեկչության սպառնալիքի պատճառով որոշել են չեղյալ համարել փողոցային լուսավորության «Լույսի տոն» ամենամյա փառատոնը, որին ամեն տարի մոտ 3 միլիոն հանդիսատես է մասնակցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Le Progres-ին:
«Երեքշաբթի ես վարչապետ Մանուել Վալսի եւ ԱԳՆ-ի ղեկավար Բեռնար Կազնեւի հետ մտքերի փոխանակում եմ կատարել այն թեմայի շուրջ, թե արժե անցկացնե՞լ, թե հետաձգել «Լույսի տոնը»: Մենք որոշեցինք, որ «Լույսի տոնը» չի կարող անցկացվել իր սովորական ոճով` տոնական, թեթեւ, բանաստեղծական»,- գրել է Լիոնի քաղաքապետ Ժեռար Կոլոմբը Twitter-ի իր էջում: