«Հրապարակ». Ֆիննախի աշխատակցին կառավարությանը քննադատող գրառումը «լայքելու» պատճառով կանչել են «վերևներից»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ նոր կառավարությունը ևս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից և աչքը չորս արած՝ հետևում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում։
Մենք տեղեկացանք, որ օրերս ֆինանսների փոխնախարարներից մեկն իր մոտ է հրավիրել իր կուրացիայի տակ գտնվող ստորաբաժանումներից մեկի ղեկավարին (անունները չենք նշում՝ իրենց իսկ շահեից ելնելով) և հասկացրել, որ «վերևներից» հետևում են Ֆեյսբուքում իր վարքին։ Ենթական, պարզվում է, հանդգնել է «լայքել»՝ հավանություն տալ նոր կառավարությանը քննադատող գրառումներին և ինքն էլ մի նման գրառում է կատարել։
Փոխնախարարը նրան տեղեկացրել է, որ ափսոս է, լավ կադր է, կարող է անգամ առաջ գնալ՝ որպես պրոֆեսիոնալ, ուստի չի ուզում, որ «մի լայքի պատճառով» զրկվի աշխատանքից։ Եվ պաշտոնյային հորդորել է «զսպվածություն» ցուցաբերել սոցցանցերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում