Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա
Հասարակություն

Չարաշահումներ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում. 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ

Սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու համար Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը: 

«Արթիկի տարածաշրջանի մոտ երկու տասնյակ բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում օգոստոսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից 2007-2018թթ. ընկած ժամանակահատվածում իրենց սպասարկման գոտում գտնվող բնակավայրերի առանձին բնակիչներին սոցիալական անապահովության ընտանեկան նպաստ ստացողների ցուցակում ընդգրկելու, նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու գործողությունները կատարելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 4.970.500 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ Շիրակի մարզպետարանի Արթիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 2 աշխատակիցների նկատմամբ կայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում: Նրանցից մեկին առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց, նրանց գործողություններից տուժած շահառումների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու և վերականգնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո ներկայումս քննվում է մարզում գործող Գյումրի 1, Գյումրի 2, Աշոցքի, Անիի և Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նմանատիպ հանցագործությունների դեպքերով հարուցված թվով 6 քրեական գործ, որոնցով պաշտոնատար անձ չհանդիսացող 6 հանրային ծառայող ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների որոշումներով նշված հանրային ծառայողներից 3-ի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Քրեական գործերով պազված՝ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը ներկա պահին կազմում է 8.843.500 ՀՀ դրամ»: