Հաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Ոչ թե պատրաստվում է, այլ՝ վերադարձել է և խոստանում է թարմացնել որոշների հիշողությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաալիքին:

Լրագրողի հարցին՝ «Դուք առաջինն եք նախկին սովետական երկրների ղեկավարներից, որ քաղաքական ձերբակալման սպառնալիքի ներքո չլքեց երկիրը, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի դեպքում», Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Ես Հունաստանում էի, տեղեկացրի իմ վերադարձի օրվա մասին՝ հստակ գիտակցելով, որ կարող եմ ձերբակալվել: Ակնհայտ է, որ իմ տեսակի մարդիկ չեն փախչում դժվարություններից: Բայց հույս կար, որ դատաիրավական համակարգը գործադիր իշխանության ենթակայության տակ չէ, և դատարանների անկախություն ինչ-որ չափով գոյություն ունի: Ես եկել եմ պայքարելու իմ պատվի ու արժանապատվության համար»:

Այն, որ ինքը պատրաստ է պայքարելու՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր նաև հայաստանյան մեդիաներից մեկի հետ հարցազրույցում, և, հաշվի առնելով այն, ինչ կատարում է Քոչարյանն, ակնհայտ է դառնում, որ այդ պայքարը թեժ է լինելու:

2-րդ նախագահը ջանք ու եռանդ չի խնայում մեդիաներ գնելու համար, որոնք արտահերթ խորհրդարանական ընտրություններին տեղեկատվական պատերազմի մեջ կմտնեն ոչ քոչարյանական մեդիաների հետ:

Քոչարյանն արդեն ունի Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների աջակցությունը, թեև դեռևս համառորեն լռում է՝ չտալով հարցի պատասխանն՝ իսկ ինքն ունի՞ արդյոք Հանրապետականի կամ Դաշնակցության աջակցության կարիքը:

Լրագրողի հարցին՝ ունի՞ արդյոք քաղաքական հենարան, էքս նախագահը պատասախանեց, որ ինքը 10 տարի եղել է ՀՀ նախագահը և այն, ինչ կառուցված է Երևանում, դրանց հիմքերը դրվել են հենց իր պաշտոնավարման ժամանակահատվածում, հետևաբար, բոլոր նրանք, ովքեր իր նախագահության ընթացքում բիզնեսներ են ծավալել կամ մասնակցել են տնտեսության զարգացմանը, կդառնան իր քաղաքական հենարանը:
Քոչարյանն անգամ շեշտեց՝ իսկ եթե որոշ մարդկանց մոտ հիշողությունները թարմ չեն, ապա կհիշեցնի դրա մասին:

Քոչարյանի այս հիշեցումն ակնարկ էր՝ ուղղված իր պաշտոնավարման ժամանակաշրջանում բիզնես-գործունեություն ծավալած և պետական ապարատի հաշվին հարստացած գործարարներին: Քոչարյանն НТВ-ի եթերից ձեռնոց նետեց իր օրոք հարստացած բիզնեսմեններին՝ տողատակում ունենալով՝ «եթե չհամագործակցեք՝ գործի կգցեմ կոմպրոմատների մեխանիզմը»:  Իսկ կոմպրոմատներ՝ Քոչարյանն ունի՝ ինչքան ուզեք:

NEWSPRESS.am