Հաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Հանուն արդարության պետք է ասել՝ Աշոտյա՛ն, դու ճիշտ ես

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Սա այն խնդրահարույց օրենքի նախագիծն է, որն ընդունելու պարագայում Սևանա լճից այս տարի կիրականացվի ոչ թե 170 մլն խմ, այլ 210 մլն խմ հավելյալ ջրառ:

Թեև օրենքի նախագծի հիմնական զեկուցող՝ Ջրպետկոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նախագծի ներկայացմանը պատրաստվել էր «մատների արանքով», և, ըստ էության, չկարողացավ պատասխանել պատգամավորներին հուզող հարցերին, սակայն այսօր Հանրապետական կուսակցությունն իր պահվածքով ապացուցեց, որ պատրաստ է համագործակցել իշխանության հետ՝ չընդունելով անգամ նրա կողմից առաջ քաշած գեթ մեկ թեզ:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը Սևանա լճի մասին նախագիծն օգտագործեց՝ ևս մեկ անգամ մի քանի «ապտակ հասցնելով» Փաշինյանի կառավարությանը:

«Գործող իշխանությունը ստիպված է կրկնում նախորդ իշխանությունների կողմից ձեռնարկվող նախագծերն ու փոփոխությունները, չնայած՝ մինչ վարչապետի և կառավարության պատասխանատվության ստանձնումը քննադատում էր, ուստի, քաղաքական տեսակետից ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունների՝ նախորդները վատն են տեսակետը չի դիմանում անգամ 100 օրվա քննադատությանը»,-իր ելույթում ասաց պատգամավորը՝ Ինեսսա Գաբայանին հասկացնելով, որ Սևանից 240 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնելու՝ կառավարության որևէ հիմնավորում իր համար համոզիչ չէ:

Աշոտյանը շտապեց կառավարությանը հիշեցնել, որ Հանրապետականի՝ իշխանություն եղած տարիներին Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է 4 մետրով.
«Հատկապես, եթե 3-4 մետր բարձրացմանը մենք նախորդ 17 տարիներին հասել ենք, հատկապես, երբ ջրի որակը բարելավվել է, հատկապես, երբ ջրամբարաշինության և Արփա-Սևանի կառուցման համար պետական միջոցներ չեն խնայվել»,-ասաց Աշոտյանը՝ իշխանությանը խորհորդ տալով տեղի-անտեղի չխարազանել ընդդիմությանը:

Հանուն արդարության պետք է ասել՝ «Աշոտյա՛ն, դու ճիշտ ես»:

Կառավարությունն, իսկապես, իր ոչ պրոֆեսիոնալ ու «ձվից նոր դուրս եկած» կադրերով դեռևս չի կարողացել աչքի ընկնել նոր գաղափարներով, և նման կադրային քաղաքականության պարագայում դա բնական է. գաղափարի համար նախ համապատասխան փորձ ու հմտություն է պետք, փորձառուներին լսելու կարողություն է պետք, որոնց բացակայությունը բերեց նրան, ինչի մասին այսօր ասաց Աշոտյանը

Այո՛, երկրի արտաքին քաղաքականությունն ընթանում է ՀՀԿ-ի նախագծած ուղով, ներքին քաղաքականություն՝ գրեթե, չկա, իսկ տնտեսական քաղաքականության մասին խոսելն էլ անիմաստ է, և ներկայիս կառավարությունը դեռևս չի սթափվել և դուրս չի եկել հրապարակի ազդեցության տակից:

Ու թեև Գալուստ Սահակյանն ասում է, որ «հակահեղափոխություն չկա, Լենինի ժամանակնե՞րն են ինչ է», սակայն, հակահեղափոխությունը կա և այս տեմպերով շարունակվելու պարագայում սպառնում է ոչնչացնել հեղափոխության կապիտալիզացիան: 

NEWSPRESS.am