Էրդողանն Ասադին մեղադրել է ԻՊ-ի զինյալներից նավթ գնելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ու նրա կառավարությանը մեղադրել է «Իսլամական պետության» զինյալներից նավթ գնելու համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությանը:
«Այսօր տարածաշրջանում բոլոր ահաբեկչական կազմակերպություններն ուղղակի կամ անուղղակի կերպով ծառայում են Ասադի շահերին: Այս պահին Ասադը զբաղվում է ԻՊ-ի նավթը գնել ու վաճառելով։ Պետք է կույր լինել չտեսնելու համար այն, ինչ ակնհայտ է»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն Ասադի կառավարությանը մեղադրել է նաև պետական ահաբեկչության քաղաքականություն վարելու համար։
«Այսօր տեղի ունեցող հումանիտար աղետների ու ահաբեկչական գործողությունների մեղավորն Ասադի ռեժիմն է, որը ոչնչացրել է իր ավելի քան 380 հազար քաղաքացիների»,-ասել է Էրդողանը։