Երևանի ու մարզերի՝ ավելի քան 2000 քաղաքացի է անդամագրվել «Բարգավաճ Հայաստանին» (տեսանյութ)
Երևանում ու մարզերում բնակվող 2000-ից ավելի քաղաքացի անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նրանց հետ և անձամբ հանձնել կուսակցության անդամատոմսերը: ԲՀԿ առաջնորդը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած քաղաքական ուժի նորագիր անդամներին վստահության համար՝ հորդորելով մշտապես հիշել, որ իրենց ամենամեծ առաքելությունը ժողովրդին ծառայելն է:
««Բարգավաճ Հայաստանը» մեծ ընտանիք է, որտեղ կա մեկ բանաձև՝ մեր խոսքը գործ է: Մենք գործի մարդ ենք և մեր կուսակիցը պետք է լինի ժողովրդի զինվորը»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը: