Գերմարդկային արարք․ բրիտանացի լողորդը 49 օրում լողացել է 560 կիլոմետր
49 օրում՝ 560 կիլոմետր։ Ահա այսպիսի ցուցանիշ է գրանցել բրիտանացի լողորդ Լյուիս Պյուն՝ Լա Մանշում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru-ից։
Լողալ նեղուցով Բրիտանիայից դեպի Ֆրանսիա, դա մարտահրավեր է մարդկային կարողություններին։ Բրիտանացի Պյուն առաջինն է, ով կարողացավ անել դա։
Լողորդն օրական քնել է մոտ 4 ժամ և այն էլ նավակի մեջ։ Բրիտանացի լողորդը, ով կարողանում է լողալ սառը ջրում, ստացել է «Սպիտակ արջ» մականունը։ Նա այս գերմարդկային արարքը նվիրել է օվկիանոսի էկոլոգիական պահպանմանը։
Հավելենք նաև, որ լողորդն իր ճանապարհը սկսել է անգամ անտեսելով սեփական առողջությունը․ բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին հյուսվածքների խնդիր։