Հաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել Կարապետյան
Հասարակություն

«Ազերիների փորած խրամատներից մեկում գրադ կայանքի մի հրթիռ ենք գտել, որը նրանք չէին հասցրել օգտագործել»․ Նամակ ռազմաճակատից

NEWSPRESS.am-ը ներկայացնում է հերթական բացառիկ ու արխիվային նյութը՝ Արցախյան ազատամարտից։ Ներկայացվող նյութում ռազմաճակատից ուղարկված նամակ է, որտեղ նամակի հեղինակը՝ Գրիգորը, պատմում է ազերիների, իր անցկացրած օրերի ու ծառայության մասին։ Նամակը NEWSPRESS.am-ին տրամադրել է «Անհայտ կորած ազատամարտիկների» թանգարանը։

«Բարև, իմ թանկագին Լենա, իմ դստրիկ Նատալյա և որդիներ՝ Ռոման ու Մարատիկ։
Ձեզ արևոտ ողջույն եմ հղում Ջանհասանքից։

Թանկագիններս, գիտեմ՝ շատ եք անհանգստանում ինձ համար, այդ պատճառով էլ նախ պատմեմ, որ ծառայությունս անցնում է շատ հետաքրքիր։ Հիանալի տղաներ են իմ մարտական ընկերները՝ կապավորներ Նահապետ Բաղդասարյանը, Յուրի Բաղդասարյանը, Գրիգոր Մխիթարյանը, Տիգրան Պետրոսյանը, Վագիֆ Աղաջանյանը, Ռաֆիկ Գրիգորյանը։ Այժմ մեզ մոտ մարտական պայմաններն առավելագույն չափով մերձեցված ռազմական ուժեղ նախապատրաստություն է տարվում։ Անընդմեջ անձրևների պայմաններում շարունակում ենք յուրացնել ռազմական դժվարին արվեստը։

Այստեղ ամեն ինչ նման է պատերազմին, միայն թե՝ հակառակորդն է երևակայական։ Դուք հավանաբար լսում եք գնդացիրների, ավտոմատների, ականանետների, նռնականետների կրակոցները։ Մի վախեցեք, այդ մենք ենք։

Այստեղ ամենուրեք ոչ հեռու անցյալում տեղի ունեցած մարտերի հետքերն են։ Ազերիների փորած խրամատներից մեկում գրադ կայանքի մի հրթիռ ենք գտել, որը նրանք չէին հասցրել օգտագործել։ Միայն այստեղ հասկացա, թե ինչքան դժվար է եղել մեր տղաների համար, որոնք մեկ տարի առաջ մարտեր են մղել գյուղի ազատագրման համար։ Այժմ մեր գլխավոր խնդիրն է՝ մինչև վերջ հասցնել այս գործը, որի համար կռվել են այդ տղաները։

Պատկերացնո՞ւմ ես, Լենա, հիմա ես գտնվում եմ այնպիսի բարձունքի վրա, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափիդ մեջ։ Նայում եմ այդ համայնապատկերին, զգում, որ դուք ինձ հետ եք, կողքիս։ Նույնիսկ երեկոյան դեմ հեռադիտակով նայում եմ և հստակորեն տեսնում մեր տան կողքի բանջարանոցը, փողոցում վազվզող երեխաներին։

Ռազմական պարապմունքներից ազատ ժամանակ մենք հավաքվում ենք խարույկի շուրջ։ Ես կիթառ եմ նվագում, և բոլորս միասին երգում ենք։ Այնպես որ՝ չնայած դժվար է, բայց ինձ լավ եմ զգում, չանհանգստանաք։

Ավարտելով նամակս` հաստատ խոսք եմ տալիս, որ ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի դուք կարողանաք հպարտանալ ինձնով։ Դուք ևս, իմ թանկագին բալիկներ, ձեր հերթին այնպես արեք, որպեսզի ես էլ ձեզնով հպարտանամ․ լավ սովորեցեք և լսեցեք մայրիկին։

Ամուր համբուրում եմ բոլորիդ։ Ձեր Գրիգոր»։