Հասարակությունը հոգնել է ընդդիմության պոպուլիզմից
Բովանդակային գնահատականներ տալու փոխարեն ընդդիմությունը մտածում է ժողովրդին գեղեցիկ, բայց չստուգված բառերով դուր գալու մասին։ Այս մասին նոյեմբերի 19-ին ՀՀ խորհրդարանում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բադասարյանը՝ ներկայացնելով 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության կարծիքը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը խուսափում է քննարկումներից։
«Երկրին նոր մարդիկ են պետք։ Ո՞վ է այս մասին խոսում։ Նրանք, ովքեր փախան 98թ.-ին։ Փախան, որովհետեւ հիմքից քանդել էին երկիրը։ Իսկ հիմա ցանկանում են վերադառնալ եւ վրեժ լուծել սեփական ժողովրդից»,- ասել է Բաղդասարյանը։
Ըստ Վահրամ Բաղդասարյանի` հասարակությունը հոգնել է ընդդիմության պոպուլիզմից: