Հաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել Կարապետյան
Հասարակություն

Կրթությունը խաղ ու պար չէ, կառավարության շենք մտնելով՝ նախարար չեն դառնում․ Արայիկ Հարությունյանի էթիկան (ծաղրանկար)

Իրեն ամենագետ երևակայող Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշանակման օրից դեռևս կրթական ոլորտի համար ոչ մի լուրջ գործ չի արել․ փոխարենը զբաղվում է զազրախոսությամբ ու իրեն թույլ տալիս վիրավորել տարիների փորձ և վաստակ ունեցող մանկավարժների։

NEWSPRESS.am-ն, իհարկե, փորձում էր չանդրադառնալ խնդրին, բայց Արայիկ Հարությունյանի՝ իրեն արդարացնող պարզաբանումներն ավելի անհեթեթ էին, քան մինչ այդ արված հայտարարությունները։ Այնպես որ՝ որոշեցինք անդրադառնալ ոչ միայն դպրոցի տնօրենի հետ տեղի ունեցած միջադեպին, այլ նաև նրա՝ աշակերտական «սև-սպիտակ» համազգեստի հետ կապված հայտարարությանը։

Նախարարը երևի տեղյակ չէր, չգիտեր, որ մինչ իր պաշտոնավարումը ևս համազգեստի հետ կապված պարտադրանք չկար։ Մանկավարժական և ծնողական կոլեկտիվներն իրենք էին որոշում՝ ինչ համազգեստով երեխային տանեն դպրոց։ Իսկ քանի որ սևը, մուգ կապույտը, շագանակագույնը և սպիտակը եղել են բոլոր ժամանակների համար աշակերտական համազգեստի օրինակ, ուստի ընտրությունը հիմնականում կատարվել էր այս գույների միջև (ի գիտություն իր գործից անտեղյակ նախարարի)։

Հիմա․ նախարարը հայտարարում է, թե ինչ ուզեք՝ կհագնեք, կարող եք տետր չբերել և նման այլ պոպուլիստական (ամբոխավարական) հայտարարություններ, որպեսզի իբր ավելի ժողովրդավար, մարդասեր ու, ինչպես ինքն է սիրում կրկնել, նախորդներից ավելի լավը երևա։

Ճիշտ է անում նախարարը․ իհարկե, ավելի հեշտ է երեխաներին ասել՝ տետր մի՛ բերեք, քան գումար հատկացնել նրան՝ գրենական պիտույքների ձեռքբերման համար։

Պարտադիր ուսուցումից դուրս մնացած աշակերտին ավելի լավ է կոչ անել գալ դպրոց, թեկուզ մաշված շորով ու ծակ կոշիկով, քան նրա համար դպրոցական համազգեստ գնել (ի դեպ, այդ երեխաներին հայտնաբերելու և օգնելու համար մինչ օրս գործել է հոգաբարձուների հանձնաժողով)․․․ Մի խոսքով՝ նախարարը պետք է նախ գիտակցի, որ երկրում ո՛չ թե իրավիճակ է փոխվել, այլ ժամանակներն են փոխվել, ու այսօր այլ պահանջմունքներ կան, այլ հայացքներ։

Յուրաքանչյուր երեխա, ելնելով իր ընտանիքի սոցիալական վիճակից, կարող է յուրովի ներկայանալ դպրոց։ Չենք քննարկում հագուստի բազմերանգությունը, այստեղ ավելի կարևորն այն խնդիրն է, որ մի քիչ «վատ հագնող» երեխան կարող է օտարվել մյուսներից։ Եվ նախարարի այս «փայլուն գաղափարը» պարզապես նոր շերտավորումների պատճառ կդառնա դպրոցում՝ երեխաներին բաժանելով «սևերի ու սպիտակներ»։ Մինչդեռ գրեթե միանման հագուստն այդ խնդիրը չի առաջացնի։

Ինչ վերաբերում է տնօրենի հետ կապված միջադեպին՝ նախարարը լրագրողներին մեղադրում է, թե իրեն սխալ են հասկացել, որ լրագրողների աչքը սովոր չէ նման «ընկերական» շփման։ Արդարության համար պետք է նշենք, որ նախորդ վերջին երկու նախարարներից և՛ Արմեն Աշոտյանը, և՛ Լևոն Մկրտչյանն ավելի քան հասանելի են եղել՝ անկախ այն բանից, թե ինչ որակի կրթության նախարար են եղել: Նրանց կարելի էր հանդիպել անգամ փողոցում քայլելիս, մոտենալ և հարց ուղղել՝ ստանալով սպառիչ պատասխան: 

Դա մի կողմից, մյուս կողմից էլ պարոն նախարարը երևի պատկերացում էլ չունի, թե լրագրողների աչքն իրականում ինչեր է ֆիքսում, ականջն ինչեր է լսում ու լեզուն ինչերի մասին է լռում... Եթե իմանար՝ նման բան չէր ասի։ Եվ հետո՝ իսկապե՞ս չեք պատկերացնում, թե ինչ տեղի կունենար, եթե հանկարծ տնօրենն անգլերեն չիմանար ու չկարողանար անգլերենով արտաբերել իր միտքը․ բոլորը կծիծաղեին, եթե ո՛չ բարձրաձայն, ապա հաստատ մտքում կծաղրեին ու կչարախոսեին։ Եթե ոչ բոլորը, ապա գոնե նրանք, ովքեր այդ պահին չէին գիտակցի, որ նույն հեգնանքով նախարարը կարող է նաև իրենց դիմել։

Ասում է՝ ընկերական հարաբերություն․ ներեցեք, նախ՝ ընկերական հարաբերությունն աշխատանքից դուրս է, իսկ այդտեղ կոլեկտիվ է։ Եվ հետո՝ պարոն նախարարին երևի չեն սովորեցրել, որ կոլեկտիվի մոտ դիտողություն անելը կամ նման տոնով խոսելը սիրուն չէ, ճիշտ չէ, քանի որ ոչ միայն լրագրողների, այլև բոլոր գիտակից, խելահաս ու սթափ մարդկանց մոտ դա դիտարկվում է որպես հեգնանք, ծաղր։ Իսկ եթե այդպես չէ, ապա լրագրողների հետ զրույցից ու իր հերթական չհիմնավորված պատասխանից հետո, Հարությունյան Արայիկը ֆեյսբուքյան իր էջում ծաղրական նկար չէր հրապարակի, թե տեսեք՝ ձեր մարտահրավերին այսպես եմ պատասխանում։

Առայժմ այսքանը․․․ մնացածը՝ հաջորդիվ․․․

Արմինե Մկրտումյան