«Ժողովուրդ». Փոխնախարարի ոչ ադեկվատ պահվածքը. որպես ծնողների բնակության վայր ներկայացրել է «Նորագավիթի գերեզմանոցը»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման:
Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության վայրի դիմաց գրել է «Նորագավիթի գերեզմանոց»:
Ասատրյանի ծնողները տարիներ առաջ են մահացել, եւ նա որոշել է գերեզմանոցը ներկայացնել որպես բնակության վայր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում