Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Օգոստոսի 31ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: ՀՀ նախկին նախագահին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ», - ասվում է Կրեմլի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ռ. Քոչարյանը դարձավ 64 տարեկան: